Մոտ 60 բեռնատար կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ է՝ ռուսական կողմը Լարսի անցակետում կանգնեցրել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռները` չի թողնում, որ հատեն սահմանը: Մոտ 60 բեռնափոխադրող մեքենա է կանգնած` կոնյակով բեռնված, ռուսները փորձաքննություններ են անում՝ իբր պարզելու համար, թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակներն օրիգինա՞լ են, թե՞ կեղծ, եւ դրա հետեւանքով հայկական բեռնատարները կանգնած են Լարսում։ Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը․
«Իրականում կոնյակների վրա վերահսկողությունը դրվել է մարտ-ապրիլ ամիսներին, եւ այդ ժամանակվանից սկսած՝ խիստ հսկողություն է իրականացվում ռուսական մաքսային ծառայության կողմից։ Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել, ու եթե այն ժամանակ մաքսային ծառայության ռիսկերի կառավարման համակարգն ընտրում էր կոնկրետ ինչ-որ արտադրողների ապրանքներ, եւ հսկողություն էր իրականացվում, ապա հիմա համակարգն ընտրում է բոլոր հայկական կոնյակները։ Այս պահին ունենք մոտ 60 բեռնատար, որոնք ենթարկվում են հսկողության եւ հսկողությունն անցնելուց հետո նորից կշարունակեն իրենց ճանապարհը»,- պատասխանեց Հակոբյանը։ Հարցրինք, թե քանի օր են բեռնատարներն անցակետում կանգնած։ «Տարբեր։ Մի մասը փորձաքննության են ուղարկում, մի մասը զննում են իրականացնում, մի մասը փաստաթղթային հսկողություն են իրականացնում․ կախված տարբեր գործընթացներից՝ տարբեր է»,- պատասխանեց Հակոբյանը։
Իսկ ռուսական կողմը պաշտոնապես պարզաբանե՞լ է, թե ինչու են փորձաքննություններն անում։ «Աշխատանքային շփումների արդյունքում մեզ տեղեկացրել են, որ Հայաստանից ուղարկվող կեղծ կոնյակներ շատ են հայտնաբերվում, եւ դրա պատճառով հսկողությունն ուժեղացրել են եւ շարունակում են հայտնաբերել այդ կեղծ կոնյակները»,- պատասխանեց Հակոբյանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար