Հելոուինին ընդառաջ Սպիտակ տունը «պատվել» է ահռելի սարդերով ու սարդոստայնով (լուսանկարներ, տեսանյութ)
Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգներում, միլիոնավոր մարդիկ նշելու են Բոլոր սրբերի տոնը կամ Հելոուինը, ինչը ենթադրում է տարօրինակ դիմահարդարում, արտասովոր հանդերձներ, ինչպես նաև տան թեմատիկ ձևավորում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դիզայներական ձևավորումից զերծ չի մնացել նաև ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը՝ Սպիտակ տունը, որն այս կապակցությամբ «պատվել» է ահռելի սարդոստայնով ու սարդերով: Արդյունքում Դոնալդ Թրամփի նստավայրը նմանվել է սարսափ ֆիլմերին բնորոշ խորհրդավոր առանձնատան:
Առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան լուսանկարներով կիսվել է Twitter-ում՝ նշելով, որ իրենք պատրաստ են նշել Հելոուինը: Հայտնի է, որ այսօր ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը կմասնակցեն հելոուինյան միջոցառման, Սպիտակ տանը կհյուրընկալեն դպրոցականներին ու նրանց քաղցրավենիք կբաժանեն:
Նախօրեին Թրամփն իր աշխատասենյակում հանդիպել էր Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցների երեխաներին:
«Չեմ կարող հավատալ, որ մեդիա ոլորտի աշխատողները կարող են այսքան լավ երեխաներ ունենալ»,-կատակել էր Թրամփը, որը բավական բարդ հարաբերություններ ունի լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ