Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան Վանական վարդապետի աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Այս մասին է նշում նաեւ Վարդան վրդ. Արեւելցին իր «Աշխարհացույցում»: Մեկ այլ ավանդություն էլ Մյուռոնը կապում է Ս. Մովսես մարգարեի պատրաստած Յուղի հետ, որը հասել էր մինչեւ Հիսուսի ժամանակները:
Հայաստան գալով` առաքյալն իր հետ բերած սրբազան Յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին եւ բժշկում նրան: Այնուհետեւ նա մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր Յուղը: Այդտեղ իջած լույսով եւ Ս. Գրիգոր Լուսավորչին երեւացած տեսիլքի շնորհիվ հայոց առաջին հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ Յուղը եւ խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետագայում Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաեւ «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:
Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաեւ լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաեւ եւս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար