Հայ-ադրբեջանական հարցով Ռուսաստանին վերաբերող ոչինչ չենք կարող ասել․ Պետդեպի խոսնակ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրին հապճեպորեն գնալը նոր կոնֆլիկտներ կստեղծի։
«Ռուսաստանին վերաբերող ոչինչ չենք կարող ասել։ Ավելին, ցանկանում եմ խոսել այն երկրներից, որոնք ուղիղ են կապված հարցի հետ, որոնք հակամարտության կողմերն են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի հեճուկս այլ երկրների մեկնաբանությունների, որոնք այս հակամարտության կողմ չեն, խաղաղության համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել նրանց հետ այս նպատակը հետապնդելով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի»։
Միլլերը խոսել է նաեւ Թուրքիայի դերակատարության մասին եւ ասել՝ հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար