Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը. միգուցե հեռանայի՞ր. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին
Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը։ Միգուցե հեռանայի՞ր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադդառնալով Փաշինյանի նախօրեին համահայկական խաղերի բացման ժամանակ ունեցած ելույթին:
«Մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան. ասել է Նիկոլ Փաշինյանը համահայկական խաղերի բացման ժամանակ։ Ասել կուզի Արցախը վերջացած է, տեսեք Հայաստանը կապողանու՞մ ենք փրկել։ Ալիբի՞ ես նախապատրաստում գալիք նոր պարտությունների։ Արցախը տվեցիր, Հայաստանը տալու վրա ես, վեր՞ջը։ Միգուցե հեռանայի՞ր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին իր ելույթում Փաշինյանը ասել էր. «Այս տոնը առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը` հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը` հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու` ի հեճուկս բոլոր բարդությունների, դժվարությունների, այս օրը նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու, պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար