Անչափահաս բրիտանացիներին կարգելեն այցելել սոլյարի
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բերնեմը հայտնել է, որ երկրի կառավարությունը կողմ է այն նախագծի ընդունմանը, որն արգելում է տեղի անչափահաս բնակիչներին օգտվել սոլյարիների մատուցած ծառայություններից:
Արհեստական արևայրուքին դեմ էին Բրիտանական բժշկական ասոցիացիան, Cancer Research UK բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաև Շոտլանդիայում գտնվող մի շարք հասարակական կազմակերպություններ:
Այս նախագիծը ներկայացրել է Ջուլի Մորգանը: Այսպիսի նախաձեռնության պատճառն այն է, որ երկրում մելանոմայով (մաշկի պիգմենտային բջիջների քաղցկեղ) հիվանդների թիվը գնալով աճում է` սոլյարիներ հաճախող մարդկանց թվի հետ մեկտեղ:
Այս օրինագծի համաձայն, բոլոր սոլյարիներում պարտադիր պետք է ստուգել բոլոր հաճախորդների փաստաթղթերը և 18 տարին չբոլորած անձանց ներս չթողնել:
Մելանոման հանդիսանում է քաղցկեղի առավել տարածված տեսակ 15-34 տարեկանների շրջանում: Քաղցկեղի առաջացման ռիսկը 75 տոկոսով բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր մինչ 30 տարեկան հասակն օգտվել են սոլյարիի մատուցած ծառայություններից: 1970-ական թվականներից մինչ այսօր մելանոմայով հիվանդացությունը 4 անգամ աճել է` տարեկան հասնելով գրեթե 10 400 հիվանդի:
2009 թվականին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը սոլյարին դասել է քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոնների շարքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ