Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա ԱԽ-ին ձեռնարկել հրատապ միջոցներ. Վահե Գեւորգյան

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը:

Բաց քննարկումը նախագահում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ զեկույցով հանդես է եղել ՄԱԿ Սովի կանխարգելման և արձագանքման համակարգող Ռինա Գելանին, տեղեկացնում են ԱԳՆ-ից

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին՝ նման առօրեական թեմայի շուրջ բաց քննարկում հրավիրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ՄԱԿ-ի սովի կանխարգելման և արձագանքման համակարգող Ռինա Գելանիին և մյուս հեղինակավոր զեկուցողներին՝ հակամարտության իրավիճակներում պարենային անվտանգության ամրապնդման միջոցով սովի կանխարգելման և հաղթահարման ուղիների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու համար:

Սովը պատմության ընթացքում բազմիցս օգտագործվել է որպես պատերազմի և ցեղասպանության միջոց: Բայց այսօր ես չեմ պատրաստվում անցյալից օրինակեր հիշել կամ գնահատել հակամարտության համատեքստում սովի հետագա ռիսկերը։ Փոխարենը ես Խորհրդի ուշադրությանը կներկայացնեմ մի իրողություն, որը տեղի է ունենում հենց այս պահին. մի իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն, թե արդյոք կկարողանան իրենց նորածինների համար մանկական սնունդգտնել, երեխաների համար մի կտորհաց հայթայթել կամ ծանր հիվանդ հարազատներին դեղորայքով ապահովել։

Մինչ մենք այստեղ ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի գույությունը լուրջ սպառնալիքի տակ է՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից գործադրվող լիակատար շրջափակմամբ։ Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակումը: Այս ապօրինիև անմարդկային գործողությունը բացահայտ ոտնահարում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Ընթացիկ տարվա հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցումը հանգեցրել է սննդի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների լրջագույն պակասի՝ ստեղծելով ծայրահեղ հումանիտար ճգնաժամ: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները կաթվածահար են արել սոցիալական և առողջապահական ծառայությունները և տրանսպորտային համակարգը՝ զրկելով պաշարված ժողովրդին իրենց՝ հիմնարար մարդու իրավունքներից:

Շրջափակումը հատկապես աղետալի ազդեցություն է թողնում բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյատևելու թերսնման, տարրական պարագաների և դեղամիջոցների բացակայության պայմաններում:

Ավելին, Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները։

Տեղում վատթարացող իրավիճակի վերաբերյալ նախազգուշացրել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ միջազգային մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուլիսի 25-ի իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնել օրեցօր ավելացող մարդասիրական կարիքների կապակցությամբ և ընդգծել, որ ներկայումս ի վիճակի չէ Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը՝ շեշտելով, որ իր մարդասիրական օգնության շարասյունները փրկօղակ են տեղի ժողովրդի համար։ Դրանից 3 օր անց Ադրբեջանը առևանգում է ԿԽՄԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի ձերբակալությունը, ում տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ, սոսկ նենգություն չէ, այլ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ աշխատանքը խոչընտոդելուն ուղղված մանրամասն ծրագրված քայլ:

Առավել խոցելի խավերի կյանքի փրկությանն ուղղված կարիքները հոգալու նպատակով հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղ մատակարարել շուրջ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և բժշկական պարագաներ: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին՝ կազմակերպելու մարդասիրական օգնության առաքումը կարիքավորներին նույն կերպ, ինչպես իրականացվել է նախորդ ամիսների ընթացքում։ Սակայն մարդասիրական բեռը մինչ այժմ շարունակում է մնալ Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ ադրբեջանական կողմից դրա տեղափոխումը խոչընդոտելու և մերժելու պատճառով։

Տեղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում սովի աճող ռիսկերը պահանջում են միջազգային հանրության արդյունավետ և անհապաղ արձագանքը՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների լիարժեք և անվերապահ կատարումն ու լիակատար հարգանքը՝ մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ:

Հուսով ենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որում նա խորը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը, կլինի առաջին քայլը դեպի ՄԱԿ-ի՝ տեղում առավել ակտիվ ներգրավվածությանը: Այն անհրաժեշտ է առավել քան երբևէ: Անգործության գինը չափազանց բարձր է, և սովի միջոցով իրականացվող զանգվածային այս վայրագությունը անհրաժե՛շտ է և հնարավո՛ր է կանխել և դադարեցնել:

Մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների անվերապահ կատարումը, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնումը և ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի անվտանգ և անխափան հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ»: