ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել
ԱՄՆ-ի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի վերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրել պաշտոնական Անկարայի հանդեպ:
Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են Բերնի Սենդերսը և Ջոն ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես օրինակ է բերվել երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները, ձերբակալությունները:
Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից Մեթե Ջանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու փաստերը,:
Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին:
Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ:
«Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց է ձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում է մեր դիվանագետներին և վերջինիս ընտանիքներին»,-ասվում է նամակում:
Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգ դրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավական համակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը:
Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ