Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Փաշինյանի տապալված ռազմավարությունը. Ադրբեջանը փուլ առ փուլ 20 քկմ է զավթել Ներքին Հանդ-Ծավ հատվածում

44-օրյա պատերազմից մինչեւ այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Այս հետեւությանն ենք եկել՝ ուսումնասիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների մարտական հենակետերի տեղադրությունը ՀՀ սուվերեն տարածքում: Օկուպացիան կամ զավթումը տեղի է ունեցել փուլ առ փուլ, գրում է Հետք-ը:

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել, տարբեր առցանց քարտեզներում, ինչպիսին է, օրինակ, «Google Maps»-ը, երկրների տարածքները տարանջատված են որոշակի սահմաններով, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից: Հենց այս սահմանների եւ ՀՀ տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածությունն ենք չափել՝ որոշելու, թե որքան տարածք են օկուպացրել ադրբեջանցիները 2020 թ. պատերազմից հետո:

Կարմիրով նշված են հայկական, կապույտով՝ ադրբեջանական, իսկ մանուշակագույնով՝ գրավված հայկական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է

Կապան քաղաքի եւ համանուն խոշորացված համայնքի կազմում ներառված գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումն սկսվեց 2020 թ. դեկտեմբերին: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայկական ուժերը գտնվում էին համեմատաբար բարենպաստ դիրքերում եւ Կապանն ու կից գյուղերը նրանց թիկունքում էին: Միաժամանակ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետով ամրագրվում էր, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2020 թ. դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»:

Եթե ընդունենք, որ այդ պահին որեւէ այլ գրավոր փաստաթուղթ չկար, ապա բանավոր պայմանավորվածություն գոյություն ուներ, ինչի մասին Փաշինյանը նախընտրում էր լռել: Ընդամենը 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, ԱԽ նիստում նա հայտարարեց, որ Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ «համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Դեկտեմբերի 27-ին էլ, Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով նոյեմբերյան հայտարարության մեջ արդյոք գրված չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանն ասաց. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, եւ ես ասել եմ նախկինում եւ խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:

Այսինքն՝ Փաշինյանի բառամթերքը մեկ ամսվա ընթացքում շատ արագ փոխվեց՝ «էդպիսի բան գոյություն չունի»-ն դարձավ «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում», իսկ սա էլ՝ «բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

2020 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ-ից հրահանգ իջեցվեց, որ մինչեւ դեկտեմբերի 18-ի ժամը 17:00-ն հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Կապանի ու դրան հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող այն բարձունքներից, որոնք գտնվում են Զանգելանի շրջանում (ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ Քաշաթաղի շրջանում) եւ պատերազմի ժամանակ զբաղեցված ու ամրացված էին մեր ուժերի կողմից: «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»,- «Հետքի» հետ զրույցում 2020 թ. դեկտեմբերին ասել էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Փարսյանը զայրացած ու տարակուսած էր: 2020-ի դեկտեմբերի 25-ին նա ԱԺ-ում հանդիպել էր պատգամավորներին ու պատմել ամսի 17-ին Սյունիքի համայնքապետների եւ այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպման մասին. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Ավելի ուշ՝ 2022-ի ամռանը, «Հետքի» հետ զրույցում վերհիշելով տեղի ունեցածը՝ Գեւորգ Փարսյանը հայտնել էր, որ 2020-ի դեկտեմբերյան նահանջից հետո Կապան համայնքը տարածքային կորուստներ է ունեցել. «Դավիթ Բեկ բնակավայրում ունենք հողատարածքներ, որոնք կադաստրային քարտեզներով եւ պետական գրանցում ստացած վկայականներով պատկանում են մեր գյուղացիներին։ Հիմա Ադրբեջանի վերահսկողության ներքո են։ Ունենք խնդիրներ Կաղնուտի հատվածում, Ուժանիսի հատվածում»:

2021 թ. հոկտեմբերի 27-ին խոսելով դեկտեմբերյան նահանջի մասին՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետեւ իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ… Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։

Մինչ Փաշինյանը համոզված էր կամ հույս ուներ, որ նահանջը ռազմական գործողություններից խուսափելու հնարավորություն է, Ադրբեջանը հակառակն էր ապացուցում՝ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք եւ զենքի գործադրմամբ ու առանց դրա օկուպացնելով կարեւոր ռազմավարական բարձունքներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:

Կապան քաղաքից մոտ 20 կմ հարավ գտնվող Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերը շրջապատված են Շիկահողի պետական արգելոցի անտառներով:

Երբ հայկական ուժերը 2020 թ. դեկտեմբերին Փաշինյանի կարգադրությամբ նահանջել են պատերազմից հետո զբաղեցրած բնագծերից, Ներքին Հանդը հայտնվել է անմիջական առաջնագծում, նրա հարեւան Ծավն էլ դարձել է սահմանամերձ:

Բայց ինչպես 2022-ի մարտին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, դեռեւս 2020 թ. հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ, ադրբեջանցիներն արդեն ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում: Թաթոյանը նկատի է ունեցել բուն Ծավից (գյուղի բնակելի հատվածից) շուրջ 10 կմ հարավ-արեւելք ընկած սահմանագոտին: Այդուհանդերձ, 2022-ի մայիսին ՊՆ-ն armeniasputnik.am-ին հայտնել էր, թե Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան եւ չեն եղել, ինչով, ըստ էության, հերքել էր Ա. Թաթոյանի հայտարարությունը։ Բայց երբ լրատվամիջոցը ՊՆ-ին էր ուղարկել այդ հատվածում՝ ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերի արբանյակային պատկերները, գերատեսչությունը հայտնել էր, որ այդ դիրքերը տեղադրվել են 2021 թ. մայիս-հունիս ամիսներին: Ընդ որում՝ մինչ այդ պաշտոնական տեղեկություն չէր եղել այս ներխուժման մասին:

Բայց ՊՆ-ն մանիպուլյատիվ պատասխան է տվել, քանի որ ինչպես ապացուցում են եվրոպական «Sentinel-2» արբանյակից արված լուսանկարները, առնվազն 2021-ի ապրիլի սկզբին՝ ՊՆ-ի ներկայացրած մայիս-հունիսից ավելի վաղ, ադրբեջանցիներն արդեն դիրքեր ունեին Թաթոյանի մատնանշած տարածքներում, որոշներն էլ հայտնվել են ՊՆ-ի նշած ժամանակահատվածում:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 08.04.2021 թ. դրությամբ

«Sentinel-2» արբանյակից արված լուսանկարները թույլ են տալիս ասել, որ 2020-2021 թթ. ձմռանը Ներքին Հանդի ու Ծավի ուղղությամբ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից ակտիվ ինժեներական աշխատանքներ չեն եղել, բայց ահա 2021-ի գարնանից դրանք նկատելի են:

2021-ի գարնանը ադրբեջանցիները դիրքեր են փորել նաեւ Ներքին Հանդի ուղղությամբ՝ ՀՀ սուվերեն տարածքում: Իսկ թե ինչու այդ ամենը չի կանխվել հայկական ուժերի կողմից, ՊՆ-ն այդպես էլ չկարողացավ պատասխան գտնել:

Այդուհանդերձ, թերեւս, ադրբեջանցիների այդ ներխուժումն էր պատճառը, որ հայկական կողմին դրդեց նոր ճանապարհներ կառուցել եւ դիրքեր տեղակայել Ներքին Հանդի հին գյուղատեղիի ու գերեզմանոցի հարեւանությամբ:

Ընդ որում՝ ադրբեջանցիների ներխուժման մասին հայտնի դարձավ միայն մեկ տարի անց՝ 2022-ի մարտին, երբ Հայաստանում բավական թեժ քննարկվում էր թշնամու հերթական ներխուժումը Ներքին Հանդի ուղղությամբ, իսկ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեսախցիկների առաջ ստում էր լրագրողներին ու հանրությանը, թե «որեւէ տեղ առաջխաղացման հետ կապված որեւէ խնդիր չկա», կամ՝ «Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել»:

Այս ֆոնին ՊՆ-ն, տեղի տալով հանրային ճնշմանը, քիչ ավելի ուշ հայտարարեց. «Հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը, որն, ըստ Խորհրդային Միության քարտեզների, մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը: Ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո: Փորվել են խրամատներ, որոնք, սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար: Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ, ստիպված հեռացել է: Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ նրանք վերադարձել են եւ նախկինում իրենց կողմից փորված խրամատներին հարակից տարածքում՝ նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ, այսինքն՝ նոր առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»:

2021-ի հունիսին ադրբեջանցիները 2 դիրք ունեին Ներքին Հանդի բնակելի տներից 2-2,5 կմ հարավ-արեւելք՝ սարի վրա, որոնցից մեկից գյուղը դիտարկվում էր բավականին լավ: Այդ դիրքերի միջեւ հայկական հենակետ էր տեղադրված: Երեք դիրքերն էլ, ըստ էության, սահմանագլխին էին: Ինչպես ասվեց, հայկական դիրքեր էին տեղակայվել նաեւ հին գյուղատեղիի մոտ:

Ինչ վերաբերում է Ներքին Հանդից ու Ծավից հարավ ընկած առաջնագծին, ապա 2021-ի հունիսի դրությամբ ադրբեջանցիներն այստեղ առնվազն 5 դիրք ունեին ՀՀ սուվերեն տարածքում:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 27.06.2021 թ. դրությամբ

2022 թ. մարտին Ներքին Հանդի բնակիչները լրատվամիջոցներին հայտնեցին, որ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին ադրբեջանցիները ներխուժել են իրենց գյուղի տարածք ու տեղակայվել հին գյուղատեղիից ու գերեզմանոցից ոչ հեռու: Ինչպես վերեւում ասվեց, դժվար կացության մեջ հայտնված ՊՆ-ն փորձեց արդարանալ, թե հակառակորդը դեռ 2021-ի գարնանն է առաջին անգամ դիրքեր փորել այդ հատվածում, իսկ հետո հետ է գնացել, հիմա նորից վերադարձել է ու վրաններ տեղադրել:

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ն եւ հայկական ուժերը ոչ թե թշնամու ապօրինի ներխուժումները կանխողի, այլ ըստ իրավիճակի արձագանքելու դեր էին ստանձնել: Այս առումով չենք կարող չնշել Կառավարության ղեկավար Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականությունը, որի էությունը կարելի է ձեւակերպել այսպես՝ նահանջ կամ նախաձեռնողականության բացակայություն՝ ռազմական լարումից խուսափելու համար: Իրականությունը, որին ականատես եղանք սրանից 6 ամիս անց՝ 2022-ի սեպտեմբերին, ցույց տվեց, որ այս պարտվողական ռազմավարությունը միայն ոգեւորում է ագրեսոր կողմին. այլ բան պետք էլ չէր ակնկալել:

Իշխանություններն ու, մասնավորապես, ՊՆ-ն, որ արդարանում էր, թե ադրբեջանցիները վրանները տեղադրել են մեկ տարի առաջ ՀՀ տարածքում փորած խրամատների հետ նույն բնագծի վրա, բնականաբար, հետագայում չպիտի բարձրաձայներ, որ շուտով հակառակորդը մեխանիզացիայի միջոցով սարի վրա գտնվող իր դիրքերից ճանապարհ է հարթել դեպի այդ վրաններ: Ադրբեջանցիների «վերջնական» տեղակայումից հետո Ներքին Հանդի հին գյուղատեղին (ինչ-որ առումով՝ նաեւ դրա հարեւան գործող գերեզմանոցը) հայտնվեց միջդիրքային գոտում:

Ադրբեջանական ներխուժումը Ներքին Հանդի տարածք 13.04.2022 թ. դրությամբ. դեղինով նշված են գերեզմանոցն ու հին գյուղատեղին, կապույտ սլաքը ցույց է տալիս ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր ճանապարհը

Ապրիլի 13-ի մեկ այլ պատկերում տեսնում ենք, որ թշնամին եւս 2 դիրք է տեղակայել Ներքին Հանդ-Ծավ հատվածից մի փոքր հարավ, որտեղ մինչ այդ արդեն ներխուժել էր մի քանի տեղում:

2022-ի ապրիլին ադրբեջանցիները բավականին ակտիվ ինժեներական աշխատանքներ էին կատարում Ներքին Հանդ-Ռազդարա առաջնագծում՝ հայկական բնակավայրից մոտ 3 կմ հարավ-արեւելք՝ կառուցելով նոր միջդիրքային ճանապարհ: Ապրիլի 23-ի արբանյակային պատկերում կարելի է տեսնել, որ ճանապարհն արդեն իսկ իրար է միացրել հակառակորդի դիրքերը, սակայն դրա մի ճյուղավորումը մտնում է Հայաստանի տարածք: Միջդիրքային ճանապարհ կառուցելու աշխատանքներ են ընթացել նաեւ նշված հատվածից հարավ:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 23.04.2022 թ. դրությամբ

Թշնամու առաջխաղացումն այս անգամ էլ չի կասեցվել հայկական ուժերի կողմից, ինչի հետեւանքով արդեն ապրիլի 28-ին «Sentinel-2»-ի լուսանկարում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները եկել ու տեղավորվել են Ներքին Հանդից ընդամենը 1,6 կմ հեռավորության վրա գտնվող անտառաշատ բլրալանջի վրա, որտեղից գյուղն ամբողջությամբ դիտարկվում է, ինչպես ափի մեջ: Իսկ հարավում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվել են:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 28.04.2022 թ. դրությամբ

Նոր ներխուժմանն արձագանքելով՝ հայկական կողմն ադրբեջանական հենակետից ավելի ցածր նիշի վրա՝ նույն բլրալանջին, դիրք է տեղակայել, ինչը կարող ենք տեսնել արբանյակից արված հուլիսյան պատկերում:

Միաժամանակ նկատելի է, որ համեմատաբար հարավում թշնամին ոչ միայն նոր ճանապարհով իրար է կապել առաջապահ դիրքերը, այլեւ նոր ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք, որոնք արբանյակից տեսանելի էին դեռ մայիսից:

Ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք 12.07.2022 թ. դրությամբ

Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ առաջնագծում կտրուկ շրջադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին, երբ թշնամին լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծմամբ կարողացավ զարգացնել ներխուժումը ՀՀ սուվերեն տարածքում եւ ոչ միայն տիրել մի շարք հայկական դիրքերի, այլեւ ավելի խորանալ ու ընդհուպ մոտենալ Ներքին Հանդի բնակելի հատվածին: Թե ինչպես են դրանից հետո հայկական նոր հենակետերը «սեղմվել» սեփական տարածքում, կարելի է տեսնել ստորեւ ներկայացվող ինտերակտիվ քարտեզում, որում կարմիրով մեր դիրքերն են, կապույտով՝ ադրբեջանական, իսկ մանուշակագույնով՝ հայկական այն հենակետերը, որոնք գրավվել են թշնամու կողմից 2022 թ. աշնանը:

 2022 թ. նոյեմբերին ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա, իսկ Սրաշենում՝ 160 հա տարածք:

Ներքին Հանդի մասին Թաթոյանը նշել է. «Գյուղի դպրոցն ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո է եւ չի գործում: Ադրբեջանական զինված տեղակայումների պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը, մարդիկ մեկուսացման մեջ են: Գյուղի ջրի ակունքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են: Մարդիկ չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց հարազատների շիրիմներին, քանի որ այն ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ադրբեջանական զինված ծառայողներն ազատորեն շրջում գերեզմանոցի տարածքում»:

Վերջերս Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն էլ «Հետքին» փոխանցել է, որ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո Կապան խոշորացված համայնքի 2700 հա կամ 27 քկմ հողատարածք օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շարունակում է մնալ շրջափակման մեջ: Համայնքապետի փոխանցմամբ՝ կարելի է ասել, որ Ներքին Հանդից մնացել է միայն բնակելի հատվածը, կենսունակություն ներկայացնող բոլոր ռեսուրսները ադրբեջանցիների վերահսկողության տակ են, նույնը վերաբերում է գյուղի գերեզմանոցին: Ներքին Հանդն այսօր զրկված է խմելու ջրից, բոլոր խոտհարքներից, արոտավայրերից ու վարելահողերից: Գյուղում անասնապահության լուրջ անկում է գրանցվել:

«Նմանատիպ իրավիճակ է Սրաշենում, որովհետեւ շատ վարելահողեր գտնվում են ադրբեջանցիների դիտարկման ու վերահսկողության ներքո: Դա նույնպես սեպտեմբերյան մարտական գործողությունների հետեւանքով է»,- ավելացրել է համայնքապետը:

Իր հերթին Ներքին Հանդի վարչական ներկայացուցիչ Խաչատուր Բաղդասարյանը հունիսին «Հետքին» հայտնել է, որ գյուղի հողերից 240 հա, որը ներառում է արոտավայրեր ու վարելահողեր, փաստացի չի օգտագործվում։ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով այդ հողերի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ մյուս մասը մնացել է միջդիրքային հատվածում։ Գյուղում 48 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մնացել է 3-ը, իսկ մինչեւ 100 գլուխ խոզերից մնացել է 15-ից էլ քիչ։

«Sentinel-2» արբանյակից արված պատկերների միջոցով տեղորոշելով ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական առաջապահ դիրքերը եւ դրանք ուղիղ գծով միացնելով իրար՝ չափել ենք այդ դիրքերի ու ըստ «Google Maps»-ի հայ-ադրբեջանական սահմանի միջեւ ընկած տարածությունը: Ըստ այդմ՝ Ներքին Հանդ-Ծավ հատվածում, ինչպես կարելի է տեսնել վերեւի քարտեզում, թշնամին զավթել է 19,2 քկմ տարածք, սակայն սա կարելի է նվազագույն թիվ համարել, քանի որ իրականում Հայաստանը կորցրել է նաեւ հակամարտ զորքերի միջեւ ընկած միջդիրքային տարածքը:

Ստորեւ ներկայացված քարտեզում Ներքին Հանդ նախկին համայնքի վարչական տարածքն է, որը ներառվել է Կապան խոշորացված համայնքի կազմում:

Համեմատելով այս եւ հարեւան Ծավ գյուղի նմանատիպ քարտեզներն ադրբեջանական օկուպացիայի ծավալների հետ՝ տեսնում ենք, որ կորսվել են ոչ միայն համայնքին պատկանող հողեր, այլեւ Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողեր: Խոսքն այս պարագայում Շիկահողի պետական արգելոցի հողերի մասին է:

Ստորեւ ներկայացվող պատկերաշարում, որի սկզբնաղբյուրը «Sentinel-2» արբանյակն է, կարելի է տեսնել Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ հատվածում հայ-ադրբեջանական շփման գծի փոփոխությունները 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, մասնավորապես՝ ադրբեջանցիների ինժեներական լայնածավալ աշխատանքներն ու ներխուժումները ՀՀ տարածք, իսկ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո՝ միջդիրքային ճանապարհների կառուցմամբ սեփական դիրքերի միացումը գրավված հայկական հենակետերին:

hetq.am