Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Եկել է ժողովրդի քթից բերելու ժամանակը. 2018-ի բոլշևիկյան հեղափոխության արդյունքում ժողովուրդն աղքատացավ, իշխող դասակարգի եկամուտներն ավելացան. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը, այո՛, իրականում բոլշևիկյան հեղափոխություն էր, որի արդյունքում ժողովրդի վիճակը չի լավացել, ընդհակառակը, վատացել է, և լավացել է միայն իշխող դասակարգի կյանքը, հեղափոխությամբ իշխանություն վերցրած պաշտոնյաների եկամուտները, գույքային ձեռքբերումներն են շեշտակի աճել: Այո, համաձայն եմ ձեզ հետ՝ հեղափոխություն արեցին, որպեսզի իրենք իրենց պրեմիաներ տան, անշարժ գույք ձեռք բերեն, հարստանան, հսկայական եկամուտներ, պարգևավճարներ… Եվ, այո, 2018թ. այդ «բոլշևիկյան հեղափոխության» արդյունքում ավելացավ հենց այս իշխանությունների ներկայացուցիչների եկամուտները, կոռուպցիան չի նվազել, ոչ մի կոպեկ ստվերից դուրս չի բերվել, այդ ամենը բլեֆ է, գոյություն ունեն թվեր, փաստեր, որոնք հակառակն են ապացուցում:
Հարց եմ բարձրացնելու գլխավոր դատախազի մոտ՝ քրեական գործ հարուցել ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի նկատմամբ՝ թվերը կեղծելու համար:
Կենսաթոշակների բարձրացումը կեղծիք է այս իշխանությունների կողմից:
2018-ից մինչև այսօր Հայաստանում արձանագրվել է 30 տոկոս գնաճ:
Հիմա, այն թոշակառուներին, որոնք 2018թ. հեղափոխություն էին անում, հարցնենք՝ կերա՞ք, տեսա՞ք՝ ում կյանքը լավացավ, ովքեր օգտվեցին հեղափոխությունից:
260 հազար մարդ եկամուտ է ստանում գյուղատնտեսությունից, այս իշխանության օրոք՝ 5 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը 11 տոկոս անկում է ապրել:
Պետական ծառայողների եկամուտներն աճել են այնքան, ինչքան գնաճը:
Այս իշխանություններն իրենք իրենց 5 տարում 200 մլրդ դրամի պարգևավճար են տվել:
Նախարարություններում պարգևավճարի առյուծի բաժինը հասնում է նախարարներին, փոխնախարարներին, բաժնի վարիչներին, Ազգային ժողովում՝ պատգամավորներին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին, մի խոսքով՝ բոլոր ՔՊ-ականներին:
Բոլորը միասին վերցրած՝ թոշակառուներ, գյուղացիներ, պետական և մասնավոր համակարգի շարքային աշխատողներ, մի խոսքով, բնակչության կենսամակարդակը չի՛ աճել: Մարդկանց խաբում են: ՀՀ վիճակագրական կոմիտեն մինչև վերջ ճշմարտությունը չի ասում: Սա նույնպես խաբելու ձև է:

 Պինդ բռնվեք, չընկնեք, մի փաստ հրապարակեմ՝ 2022թ. հայաստանյան բանկերի շահույթը 60 միլիարդ դրամից ավելացել է՝ հասնելով ավելի քան 200 միլիարդ դրամի: Ինչի՞ հաշվին: Բացատրե՛մ:

Այսօր ԿԲ նախագահը ձայն չի հանում, և Փաշինյանն ինչ ուզում՝ անում է:
Այս իշխանության կառավարման 5 տարիների ընթացքում որևէ դրական բան չի եղել՝ կոռուպցիա՝ մեկ անձից պետական գնումներ, պետական պարտքի ավելացում, աշխարհագրական տարածքի նվազում, պատերազմում պարտություն, մարդկանց կյանքի որակի բարելավում չկա…
Քաղաքական առումով միայն կորուստներ են եղել՝ տարածքային, մարդկային, նոր բարեկամներ չենք գտել, թշնամացրեցինք երկիրը Ռուսաստանի և այլ երկրների հետ:
Նիկոլ Փաշինյանն աճի տեղ չունի, սա ամեն տեղ ունի անհաջողություն, Արցախը տվել է, բանակը ջարդել է, ստեղծել է իրեն պահպանող ծառայություն…
Կառավարության առաջարկով փոփոխված Հարկային օրենսգրքով՝ հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուները 5000 դրամի փոխարեն՝ արդեն 20% եկամտահարկ են վճարում յուրաքանչյուր աշխատակցի համար։ Նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նման արտոնություն տրվեց միկրոբիզնեսին:
Այս փոփոխությամբ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերացրեց միկրոբիզնեսին տրված միակ արտոնությունը: Այսօր մոտ 35-37 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կա:

Այս մարդը՝ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասաց՝ միկրոբիզնեսը չի հարկվի, տաքսիստներն ուրախությունից գժվեցին… Ես ասացի՝ հետո քթներից բերելու է, հիմա եկել է դրա ժամանակը, մեկը մյուսից աբսուրդ օրենքներ են ընդունում: Դա գալիս է ինտելեկտի պակասից, սեփական ասելիքը, աշխարհի փորձը չիմանալուց ու նաև իր հավաքած անտաղանդ կազմից։

Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի քավորությամբ, սով է: Եթե Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է մեզ սպասվում: Փաշինյանին պաշտպանողները թող ասեն, երևի մի բան գիտեն։ Երբ Փաշինյանն ասաց՝ «ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում», Արցախում սով սկսվեց: Ինքը մերժեց ռուսական միջնորդությունը՝ գնաց Արևմուտք։ Իր քաղաքականությունն է՝ մատաղ անենք արցախցիներին հանուն Հայաստանի ապագայի, որ ասի՝ «Ապագա կա»…

Ոչ մի խաղաղություն էլ չի լինի, նույնիսկ, եթե թուղթ ստորագրվի։ Ես չեմ հավատում, որ կարող է հոկտեմբերին ստորագրվի որևէ փաստաթուղթ, եթե անգամ ստացվի ստորագրել, ապա՝ շատ դաժան պայմաններով: Խոսքը չի վերաբերում Արցախին, Ալիևն ասում է՝ Ղարաբաղն իմն է, դու ասա՝ է՞լ ինչ ես տալիս Հայաստանից, ինքն ուզում է Հյուսիս, Արևելք և Սյունիք, իսկ այդ ամենն անվանում են Արևմտյան Ադրբեջան։
Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո միայն կսկսվի դատական գործընթաց:
Իրենք պատրաստվում են հեռանալ, հիմքեր են նախապատրաստում, որ վաղն իրենց չդատեն։ Փաշինյանը կարող է ասել՝ գործուն զղջում եմ, բայց պետք է վերադարձնի 14 հազար քառակուսի կմ-ը, 5000 զոհերին…
Եթե մենք գնում ենք խաղաղության Ռուսաստանի միջնորդությամբ, ապա իրենց կարգավորման տարբերակով ռուսական զորք է լինելու, իսկ եթե Արևմուտքի միջնորդությամբ, ապա լինելու է թուրքական զորքը:
Նիկոլը հասկանում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության խնդիրն Արցախը չէ, հայտարարության 9-րդ կետն է: Նրան հետաքրքրում է այն, որ եթե տա անկլավներն ու միջանցքը, ինքը չի կարող մնալ իշխանության:
Արևմուտքը հասկացել է, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ամեն ինչի պատրաստ է գնալ՝ իր կաշին փրկելու համար: Արմեն Գրիգորյանի տեսակը՝ ցինիկ ստախոս, եկել է իշխանության, նա պետք է հեռացվի:
Նիկոլի վրա զայրացած են Ռուսաստանում, հնարավոր է, որ ինքը շարունակի իր գժական ուղևորությունները՝ Ռուսաստանից Արևմուտք, և՝ հակառակը:
Հիմա մեզ պետք է փրկել Արցախը, Սյունիքը: Սա շուտով կգնա, ահագին փող են աշխատել:
Խաղաղության պայմանագիրը գրոշի արժեք է ունենալու Ադրբեջանի համար, վաղը-մյուս օրն Ադրբեջանն այն հանգիստ խախտելու է:
Մեզ դեմոկրատիա սովորեցնող Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը թող գան ներողություն խնդրեն, թող գան այստեղ ապրեն, թող գնան տեսնեն՝ Արցախն ինչ արեցին: