Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Նիկոլը վաղուց լուծել է ապաստանի խնդիրը.պիտի ժողովուրդն ասի՝ Նիկո՛լ, դու Հայաստան չես.Արծվիկ Մինասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Մինչև 5000 դրամ կենսաթոշակը բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հայտարարությունները խաբկանք են, հայրենիքը կործանման տանելու մտքից շեղելու միջոց: Հանրության մի մասը շարունակում է մնալ ՔՊ–ական ազդեցության տակ, հավատում է իշխանությունների հայտարարություններին՝ ինչպես կենսաթոշակի բարձրացման, տնտեսության աննախադեպ զարգացման, այնպես էլ՝ կենսամակարդակի բարելավման մասին, ու չի փորձում սառնարանը բացել, խանութ գնալ ու տեսնել, թե դրանք որքանով են իրականությանը համապատասխանում:
Մարդիկ պետք է սթափվեն ու հասկանան, որ այն, ինչ ասում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ականները, խաբկանք է և մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից շեղելու, իրականությունը քողարկելու միջոց: Այս իշխանությունները նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղի պահանջված մեծությունը չեն կարող ապահովել:
Այսօր ստեղծված պայմանները Հայաստանում բնակվողների կյանքը մի քանի անգամ ծանրացրել են։ Կտրուկ վատացել են կենսապայմանները, որի հետևանքների՝ իրենց առողջության քայքայման, առողջապահական հոգսերը հոգալու համար ծագած հավելյալ ծախսերի ականատեսը լինելու են ապագայում:
Բյուջեի կատարման, տնտեսական զարգացման մասին կեղծ թվերը ոչ միայն աբսուրդ են, իրականությունը քողարկելու միջոց. այստեղ շատ ավելի վատ բան կա, որը նման է մորթելուց առաջ գառանը կերակրելուն: Եվ դա մենք ամեն օր ենք տեսնում՝ կրակոցներ սահմանին, Արցախում մեր հայրենակիցների ողբալի, մահվան դեմ կանգնած վիճակը, ու սա չի սթափեցնում սրանց:
Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող կեղծ թվերն ու տնտեսության աննախադեպ աճի մասին հայտարարություններն առաջացնում են խորը զզվանք:
2018թ.-ից առ այսօր գնաճը 30 տոկոս է կազմում. Նիկոլ Փաշինյանի օրոք մեր բնակչությունը 12 տոկոսով աղքատացել է:

 Ովքե՞ր են 2018 թվականի հեղափոխության շահառուները՝ պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավոր դատախազ, բարձրաստիճան դատախազներ, քննչական մարմինների աշխատակիցներ… Յուղոտ պատառները հանրությանը բաշխելու փոխարեն՝ իրենց են վերցրել պարգևավճարների տեսքով:

Հայաստանը Արցախի հետ միասին կորցրել է 35 տոկոս նվազագույն տնտեսական ռեսուրսը, զարմանալիորեն, ըստ իշխանությունների հրապարակած տվյալների, այդ ցուցանիշը չի ազդում տնտեսության վրա:
Շինարարության համար ծախսվող գումարների մի մասն ունեն ապօրինի ծագում, կա նաև այդ գումարի թուրքական ծագում, տարբեր տիպի թմրամիջոցների շրջանառությունից ստացված գումարներ, և կասկածներ կան նաև, որ դրա մեջ իշխանության մատը ևս խառն է:
Այս հոսքերի շահառուները ՀՀ քաղաքացիները չեն, այլ ՔՊ-ական խմբերը և նրանց հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող նորահայտ օլիգարխները։
Մի մասն ակնհայտորեն բյուջեն մսխում է, մի մասն ապօրինի գործունեությամբ եկամուտներ է գեներացնում: Ամեն ինչ ուղղորդում են, որ քողարկեն հանցագործ ճանապարհով ձեռք բերված գումարները:
ՔՊ-ականների հաճելի զբաղմունքներից մեկը շարունակում է մնալ նախկինների թալանի մասին խոսելը: Այսօր իրենց մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ նախկինների ժամանակ են հարստացել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի: Իսկ հիմա ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե իբր այն ժամանակ ճնշվել են, այնինչ այն ժամանակ էլ են լավ ապրել:
Մարդկային որակը և արժանապատվությունը սարսափելի աղավաղվել է, մարդկային նվազագույն հարաբերությունները ստորադասվել են ատելությանը, չարությանը։
Մարդկանց թվում է, թե սրանք նախկինում գոյություն ունեցող վատ բարքերը վերացնելու քայլեր են անում, մինչդեռ ամեն օր այդ նույն բարքերը կիրառում են հենց շարքային քաղաքացիների նկատմամբ:
Մարդկային նվազագույն արժեհամակարգի ոչնչացում է տեղի ունենում այս իշխանության գործունեության շնորհիվ, և դա ամեն օր ենք տեսնում։
Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ականների հնչեցրած այն մեղադրանքները, որ վերագրում էին Թագուհի Թովմասյանին, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում շաբաթներ առաջ իրենց պահվածքում էր գրանցվել և ուղիղ եթերով հեռարձակվել:
Այս իշխանություններն ատելության, չարության, անհանդուրժողականության այնպիսի չափաբաժին են մտցրել մարդկանց ուղեղներում, որ դրանով դրդում են ատել այն ամենը, ինչն իրենցը չէ: Մարդկանց մի հատված դեռևս գտնվում է սրանց քարոզչության տակ, ատելությունը փակել է նրանց աչքերը, ու չեն տեսնում ճշմարտությունը:
Բոլոր հանձնաժողովներում ղեկավար պաշտոններն անցան իշխանություններին։ Այս իշխանության իրական նպատակը պաշտոններ զավթելն է՝ ԱԺ հանձնաժողովներում իրենց թեկնածուներին նախագահի և փոխնախագահի պաշտոններ տալով։ Հանրությունը պետք է տեսնի, որ այս իշխանության իրական նպատակն ընդդիմությանն օրենքով և Սահմանադրությամբ վերապահված նվազագույն հնարավորություններն անգամ զավթելն է:
Ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար թեկնածու չի առաջադրելու, չի խաղալու իշխանության խաղը։

Ըստ իրենց առաջարկի՝ ամենածանր հանցագործությունները կարող են դառնալ քաղաքական գործիք մարդկանց դեմ:
Սա ոչ միայն արդարադատության հիմնարար սկզբունքի խախտում է, այլ նաև խաթարվում են ամբողջ քրեական արդարադատությունում հիմնարար սկզբունքները։ Չկա ողջամիտ բացատրություն փոփոխությունների նպատակների մասին, բայց կա ողջամիտ կասկած որոշակի խմբերի հետ ստվերային համաձայնության մասին, որ հետագայում քաղաքական դրդապատճառներով ծառայություն մատուցեն իշխանություններին: Կա ողջամիտ կասկած, որ այս փոփոխությամբ ուզում են իրենց թույլ տված փնթիությունը, անգործությունը քողարկել:
Այս փոփոխության նպատակն է արդարադատությունը դատարաններից տեղափոխել ավելի ցածր օղակներ, որը կկիրառվի քաղաքական, ինչո՞ւ չէ, նաև հանցագործ, կոռուպցիոն նպատակների համար:
Ինչպե՞ս կարող է քննչական կոմիտեն ինքն իր համար օրենք գրի՝ պատասխան չկա։
Դատական ինստիտուտը ոչնչացնում են, որպեսզի իրենք կարողանան իրենց գործարքն իրականացնել:
Պետական մարմիններն ասել են, որ այս փոփոխությունը ոչ միայն կոռուպցիոն ռիսկն է մեծացնում, այլ նաև հանցագործությունների թիվը:
Իմ տեղեկություններով` դասալիքների մասով շուրջ 700 անձի է վերաբերում, բայց դատարաններում 60 անձի վերաբերյալ վճիռ կա, մյուս գործերով ապացույցներ չկան։ Իրենց անգործությունն ուզում են քողարկել այս փոփոխությամբ։
Այս անհեթեթ նախագիծն ուղղված է մեր բանակի, մեր անվտանգության դեմ:
Այս օրենսդրական փոփոխությունը բազմաթիվ ուղղություններով հակասում է մարդու իրավունքներին։
Մեզ այսօր պետք է ցանկացած ձևի կոնսոլիդացիա, միայն թե զրկենք Փաշինյանին և նրա արբանյակներին իշխանությունից, ՔՊ-ն և նրա արբանյակները մեծամասնություն չպետք է ունենան Երևանի ավագանիում:

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, թե «Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարություններն ամրագրի թղթի վրա: Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները, ներառյալ` Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Այժմ եկել է այդ խոսքերը թղթի վրա ամրագրելու ժամանակը, որպեսզի դրանց տակ ստորագրություններ դրվեն, և հարաբերությունները կարգավորվեն»:
Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հաճախ վկայակոչում ենք Ալիևին։ Բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և նրա հայտարարություններն էլ Հայաստանի անունից չեն:
Մեր գլխավոր խնդիրն է ժողովրդի դիմադրողականությունն այնքան բարձրացնել, որ ասեն՝ Նիկո՛լ, դու Հայաստան չես:
Լուծման բանալին բոլորի մոտ է. ամեն մեկը մի դետալ պետք է ավելացնի, որը պետք է լինի վերկուսակցական:
Նիկոլ Փաշինյանը վաղուց լուծել է քաղաքական ապաստանի խնդիրը. պարզապես ժամկետի հարց կա, ինքը հերոս է Ադրբեջանում:
Մանրամասները՝ տեսանյութում: