Նազարբաեւը հավանություն է տվել լատինատառ նոր այբուբենի նախագծին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է հրաման պատրաստել լատինական գրության հիման վրա ղազախերենի այբուբենի առաջարկված նախագծի հաստատման մասին, հայտնում է Tengrinews.kz-ն:
Նախագիծը հաստատելու մտադրության մասին երկրի նախագահը հայտարարել էր իր աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ նրա առաջին տեղակալ Մարատ Թաժինի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը նշել է ղազախերենի լատինատառ այբուբենի նախագծի վերջին տարբերակի քննարկումների ակտիվ բնույթի մասին եւ ընդգծել առաջարկված տարբերակի նկատմամբ հասարակական աջակցության առկայության մասին:
«Անհրաժեշտ է հրաման արձակել ղազախերենի լատինատառ այբուբենի առաջարկված նախագծի հաստատման մասին: Հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է: Վերջին տարբերակը հրապարակվել է: Կոնսենսուս կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երիտասարդների, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի միջեւ: Հասարակությունն ընդհանուր առմամբ աջակցում է»,- ասել է Ղազախստանի նախագահը: Նուրսուլթան Նազարբաեւը ուշադրությունը կենտրոնացրել է լատինական գրությանը ղազախերենի այբուբենի փուլային եւ համակարգային անցման կարեւորության վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ