Զարմանո՞ւմ եք մի մարդու գործողություններից, ով կարծում է` ՀՀ զինանշանը չի համապատասխանում հայկական շահերին. Բաղդասարով
Զարմանո՞ւմ եք մի մարդու գործողություններից, ով ամենայն լրջությամբ կարծում է, որ Հայաստանի զինանշանը չի համապատասխանում հայկական շահերին, որ Հայաստանի պատմությունն ընդհանրապես սկսվել է 1991թ.-ից։ Այս մասին ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ կապված Երևանում պաշտոնական իշխանությունների գործողությունների և այն փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էրդողանին և նրան շնորհավորել է Կուրբան-Բայրամի կապակցությամբ։
«Իսկ մինչև 1991 թվականը ո՛չ հայ ժողովուրդ կար, ո՛չ Մեծ Հայք, հայոց մեծ թագավորական տոհմեր գոյություն չեն ունեցել, անգամ Նոյան տապանը չկար Արարատ լեռան վրա։ Իսկ հիմա դուք ուզում եք, որ այս մարդը Հայաստանի անվտանգության ապահովման տեսակետից հասկանալի բան անի։ Ես բազմիցս խոսել եմ այն մասին, թե ինչի կհանգեցնի Թուրքիայի հետ սիրախաղը։
Ի՞նչ արվեց 2018-2020 թվականներին հայկական բանակի հետ, որից հետո այն դարձավ տարածաշրջանում ամենաթույլը, վերածվեց Աստված գիտե ինչի։ Իսկ 2020 թվականից մինչև 2023 թվականը հանարվո՞ր էր միջոցներ ձեռնարկել Հայաստանի ազգային և ռազմական անվտանգության ամրապնդման համար։ Ինչպե՞ս կարելի է հուսալ, որ վատ զինված 40-45 հազարանոց հայկական բանակը կկարողանա որևէ դիմադրություն ցույց տալ։ Ինչո՞ւ այս մարդը ոչինչ չի ձեռնարկում: Չես կարող հույս ունենալ, որ ինչ-որ մեկը կպաշտպանի քո ժողովրդին՝ լինի դա Ամերիկայում, Ռուսաստանում, թե Եվրոպայում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը։


















































Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում