ՆԱՏՕ-ն դեմ է Թուրքիայի կողմից Ս-400 գնելուն
ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից Ս-400 (С-400) զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը, հայտնում է ТАСС-ը:
«Ս-400-ի պոտենցիալ ձեռքբերումն ուղեկցվում է որոշակի հետևանքներով: Խոսքը չափազանց առաջադեմ համակարգի մասին է, որը չի կարող մասամբ տեխնիկական պատճառներով, բայց հիմնականում անվտանգության նկատառումներով, ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ/ՀՀՊ համակարգի մեջ»,- ասել է գեներալը:
Նա նշել է, որ այնուամենայնիվ, եթե երկիրը, գիտակցելով բոլոր հետևանքները, որոշում է ձեռք բերել այդ զենքը, դա այդ պետության որոշումն է:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են Ս-400 համալիրի ձեռքբերման համար վարկի պայմանները, և Թուրքիան արդեն կատարել է առաջին վճարումը: Հաղորդվել էր, որ Թուրքիան կգնի մի քանի Ս-400 համալիր՝ 2,5 միլիարդ դոլարով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ