Կիևում տեղի ունեցած պայթյունից պատգամավոր է վիրավորվել (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել են տեսագրություններ, որոնք նկարահանվել են Կիևի կենտրոնում գտնվող «Էսպրեսո» հեռուստաալիքի շենքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի առաջին րոպեներին, ինչի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրավորներից մեկը քաղաքական գործչի թիկնապահն է, նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն, հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ պայթյունի հետևում կարող են կանգնած լինել ռուսական հատուկ ծառայությունները: Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակը երկրում անցկացվող բողոքի ակցիայի ֆոնին իրավիճակի ապակայունացումն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ