«Բրիտանական Կարլսոնը» 100 փուչիկներով 25 կիլոմետր է անցել (Տեսանյութ)
Բրիստոլի բնակիչ Թոմ Մորգանին հաջողվել է 2438 մետր բարձրանալ: Նա նստել է քեմփինգ աթոռի վրա, որին 100 հատ հելիումով փուչիկներ են ամրացվել:
Սա Մորգանի՝ հելիումով փուչիկներով օդ բարձրանալու առաջին փորձը չէր:
Բոթսվանայում մի քանի անհաջողություններից հետո Թոմը որոշել է երջանկությունը ՀԱՀ-ում փորձել:
Այնտեղ նա պատմել է հելիումով փուչիկներով արշավ կազմակերպելու ցանկության մասին:
Թոմին երկու օր է անհրաժեշտ եղել թռիչքին անհրաժեշտ փուչիկներ պատրաստելու համար: Թռիչքը Թոմն անվանել է «կախարդական»:

















































