Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Իմ խնդրանքն է Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ զանգեք Արցախում ապրող ձեր բարեկամներին. Վրթանես Սրբազան

Բոլորը քաջատեղյակ են Արցախում տիրող վիճակից։ Իրոք, բավականին ծանր կացության մեջ ենք՝ այն իմաստով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ սեղմում է օղակը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Այս իրավիճակում նրանք, ովքեր կամքից ուժեղ են, կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը ու չկոտրվել։ Բայց, բնականաբար, արդեն ավելի քան վեց ամիս տևող պաշարման պայմաններում բոլորը չեն, որ կարողանում են միշտ սթափ դատել․ հոգով տկարներ էլ կան։ Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում Հայաստանում և Սփյուքում ապրող մեր հայրենակիցներն անտարբեր չգտնվեն և ցույց տան, որ Արցախի իրենց քույր-եղբայրների կողքին են։

Իմ խնդրանքն է, որ Հայաստանի, Սփյուռքի մեր հայրենակիցները հեռախոսները վերցնեն ու զանգեն Արցախում ապրող իրենց բարեկամներին, ծանոթներին, ընկերներին․․․ Մարդիկ շատ են զգում այդ ուշադրության, արձագանքի կարիքը։

Երբ մտավորականները, հասարակության կողմից հարգված, ճանաչված մարդիկ ահազանգում են արցախահայության կացության մասին, այստեղ ապրողները սփոփվում են, որոշ չափով մխիթարվում, իսկ երբ դադար են վերցնում ու անտարբերություն ցուցաբերում, մարդիկ ընկճվում են, մտածում են, որ մենակ են մնացել․․․ Ինձ էլ, որ տարբեր տեղերից զանգում են, ոգևորվում եմ»,- ասում է Սրբազանը։

Ադրբեջանի ագրեսիվ ու ծրագրավորված հայատյաց քաղաքականության դիմաց մեր խիստ պասիվ գործելաոճն Արցախի թեմի առաջնորդն անթույլատրելի է համարում։ Թշնամու հետզհետե ավելացող ագրեսիայի պատճառներից մեկը համարելով Արցախին թիկունք չկանգնելու Հայաստանի պահվածքը՝ Սրբազանը ցավով նկատում է՝ սխալ ճանապարհով ենք գնում։

«Մենք լրջորեն պետք է մտածենք, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, իսկ մենք կցոդի դերում ենք այսքան ժամանակ․ կիսատ-պռատ պատասխաններ ենք տալիս, մինչդեռ վաղուց պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնեինք, դառնայինք թելադրող․․․ Ինչքա՞ն կարելի է կցորդի դերում լինել։

Վերջ ի վերջո, պետք է, չէ՞, ցույց տալ, որ հայ ժողովուրդը պոտենցիալ ունի, որ Հայաստանն Արցախի կողքին է։ Սա այն հարցն է, որ պետք է կուսակցական հայացքները մի կողմ դնել ու համախմբվել։ Ես ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ չեմ տեսնում։ Միայն պառակտվածությանը վերջ տալով կարող ենք փրկել Արցախը»,-շեշտում է Սրբազանն ու հավելում՝ իշխանական, թե ընդդիմադիր, օր առաջ Արցախի փրկության գաղափարի շուրջ պետք է համախմբվեն։

Մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարություններով հանդես եկող Եվրոպային Արցախում տիրող հումանիտար աղետի մասին փաստող նյութերով գործողությունների դրդելու անհրաժեշտություն է տեսնում նաև Սրբազանը։ Հիշատակելով Արցախում ապրող 120 հազար մարդու՝ արդեն ավելի քան վեց ամիս շարունակ տարրական իրավունքներից զրկված լինելու հանգամանքը՝ Արցախի թեմի առաջնորդը նկատում է՝ Ադրբեջանն իր նավթադոլարներով կարողանում է հասնել իր ուզածին։ Այս դեպքում մենք առնվազն իրականության մասին անդադար պետք է բարձրաձայնենք, ահազանգենք հնարավոր բոլոր հարթակներում։

«Արցախի հարցի կարևոր կողմերից մեկը մշակութային, կրոնական ժառանգությունն է։ Ադրբեջանը ջանք չի խնայում կեղծելու պատմությունը, յուրացնելու հայկականը։ Ի հակառակ ադրբեջանցիների կողմից շրջանառության դրված, այսպես կոչված, «աղվանաուդիական» թեզերի, որոնք փորձում են հրամցնել միջազգային հանրությանը, մենք պետք է ընդամենը հակադրենք փաստերը։ Բավական է ուղղափառ եկեղեցու հանրագիտարանից դուրս բերենք Դադիվանքի մասին հիշակատությունները, և ադրբեջանցիների բերանը կկարողանանք փակել»,-վստահեցնում է Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդի համոզմամբ՝ եթե ամեն մեկս մեր տեղում, մեր հնարավորությունների սահմանում նաև տեղեկատվական մակարդակում աշխատենք ոչ թե միմյանց՝ այլ թշնամու դեմ, ապա կկարողանանք նորից մեր երազած Արցախն ունենալ։

Facebook
Twitter
LinkedIn
Messenger
Skype
Viber
WhatsApp
Telegram
VK