Թուրք լրագրողը վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հետ
Թուրքական Daily Sabah պարբերականի թղթակից Ռագըփ Սոյլուն վեճի է բռնվել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթի հետ՝ նրան հարց հղելով ահաբեկիչներից ազատագրված Ռաքքայում քրդական շարժման հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատկերով փակցված պաստառի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) զինյալները Ռաքքայի ազատագրման գործողության ավարտից հետո քաղաքում փակցրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառ, ինչն անհանգստություն է առաջացրել Թուրքիայում:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, պատասխանելով Օջալանի պաստառի մասին հարցին՝ Նոյերթն ասել է, որ ուշադիր չի հետևել այդ պաստառի հետ կապված տարբեր արձագանքներին և շեշտել է, որ ԱՄՆ-ի համար առաջնային կարևորություն ունի Ռաքքայի ազատագրումը:
Նոյերթը կոչ է արել թուրքական լրատվամիջոցներին ու բոլոր կուսակցություններին հրաժարվել Օջալանի պաստառի փակցման մասին տեսանյութերն ու լուսանկարները տարածելով սադրանքներ հրահրելուց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ