Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են նոր համաձայնագրի ստորագրմանը
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են միջուկային ծրագրի մասով նոր համաձայնագրի ստորագրմանը։ Նման պնդումով կիրակի օրը՝ հունիսի 11-ին, հանդես է եկել իսրայելական Vesty.co.il-ը՝ հղում անելով Երուսաղեմում իր աղբյուրներին։
Առկա տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այս հարցով աշխատանքային հանդիպում կանցկացնի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա եվրոպական երկրներից մեկում, քանի որ Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն արգելում է նախարարներին մեկնել ԱՄՆ, քանի դեռ ինքը չի ստացել պաշտոնական հրավեր՝ այցելելու Սպիտակ տուն։
Իսրայելական կայքը պնդում է, որ ԱՄՆ-ն Թեհրանի հետ երկխոսությունը վարում է Օմանի ու Կատարի միջնորդությամբ։ Ամերիկյան կողմի աշխատանքները համակարգում է Բրեթ Մըքգուրքը, որը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մերձավորներից մեկն է։ Վաշինգտոնում կարևոր են համարում Իրանի հետ դիվանագիտական ալիքի պահպանումը՝ նշելով, որ քանի դեռ իրանական իշխանությունները «հույս ունեն խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, այնտեղ «բոլոր սահմանները» չեն անցնի»։
ԱՄՆ-ի ու Իրանի միջև շփումները դուրս են գալիս միջուկային ծրագրի սահմաններից՝ անդրադառնալով նաև մյուս թեմաներին, մասնավորապես, ռազմագերիների փոխանակմանը։ Թեհրանում համաձայն են պայմանավորվածություններին, բայց ոչ միջնաժամկետ, այլ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ամբողջական վերականգնմանը, որն ստորագրվել էր 2015 թվականին։
Սակայն Սպիտակ տանը պատրաստ չեն նախորդ պայմանագրի վերականգնմանը՝ հասկանալով, որ դա քննադատություններ կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դրա սահմաններից դուրս։
Կայքը գրում է, որ Իսրայելում ջղաձգորեն են վերաբերվում ամերիկացիների մերձավորարևելյան ջանքերին։ Բենյամին Նեթանյահուն վերջերս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ «Իրանի հետ գործարքին վերադարձը չի կանգնեցնի այաթոլահի ռեժիմի միջուկային ծրագիրը», իսկ Թեհրանի հետ որևէ համաձայնագիր «չի սահմանափակի Իսրայելի գործողությունների ազատությունը»։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Future of the Past - Անցյալի ապագան` երկխոսություն անցյալի և ապագայի միջև