Հաքերներն առեւանգել են հեղինակավոր պլաստիկ վիրաբուժության կլինիկայի հիվանդների անձնական տվյալները
Հեղինակավոր պլաստիկ վիրաբուժության կլինիկան հաքերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում առեւանգվել են հիվանդների անձնական տվյալները, հայտնում է BBC-ն:
Լոնդոնի London Bridge Plastic Surgery (LBPS) կլինիկայի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համակարգչային մասնագետներն ու ոստիկանությունը հաստատել են համակարգը կոտրելու փաստը:
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Իրեն Dark Overlord («սեւ տիրակալ») անվանող հաքերը կամ հաքերային խումբը հայտարարել է, որ առեւանգել է կլինիկայի հիվանդների սեռական օրգանների եւ մարմնի այլ մասերի լուսանկարներ, որոնց մի մասը փոխանցվել է Daily Beast-ին:
Պնդվում է, որ առեւանգված տվյալների թվում տեղեկություններ կան նաեւ թագավորական ընտանիքի անդամների մասին:
Ոստիկանությունից հայտնել են, որ կիբերհարձակման մասին իրենց տեղեկացրել են հոլտեմբերի 17-ին՝ հավելելով, որ առայժմ ոչ մեկը կալանավորված չէ, Կազմակերպված հանցավորության վարչությունում քննությունը շարունակվում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ