Քուրդիստանում որոշել են համընդհանուր ընտրություններն 8 ամսով հետաձգել
Իրաքի Քուրդիստանի խորհրդարանը, որտեղ սեպտեմբերի վերջին անցկացվել է Բաղդադի կողմից չճանաչվող անկախության հանրաքվե, որոշում է ընդունել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները 8 ամսով հետաձգելու մասին: Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը:
Խորհրդարանի նիստին ներկա 68 պատգամավորներից 60-ը կողմ է քվեարկել ընտրությունները հետաձգելուն, 8 պատգամավոր դեմ է եղել:
Այսպիսով, խորհրդարանի իրավասության ժամկետը 8 ամսով երկարացվել է՝ մինչեւ 2018 թվականի հուլիս:
Շրջանում նախորդ խորհրդարանական ընտրություններն անկացվել էին 2013 թվականին: Նախագահական ընտրությունները վերջին անգամ անցկացվել էին 2009 թվականին: Մասուդ Բարզանիի լիազորությունների ժամկետը լրացել էր 2013 թվականին եւ 2 անգամ երկրարացվել խորհրդարանի ու դատարանի կողմից: Նախկինում Բարզանին հայտարարում էր, որ նոր ժամկետի համար չի առաջադրվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ