Թուրքիան և Ադրբեջանը ստանում են ՀՀ-ին ու հայ ժողովրդին ոչնչացնելու նոր հարթակներ․ Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը ընդհանուր փոխըմբռնման են եկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով հաղորդակցության վերականգման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու հարցում»․ Կառավարություն
Հայաստանի հասարակության, հայ ժողովրդի համար մի կարևոր պարզաբանում՝ Ադրբեջանը և Թուրքիան ՉԵՆ ԱՆԵԼՈւ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ, որը կհզորացնի Հայաստանը: Եվ այս աքսիոմատիկ ճշմարտությունը հենված է այդ նույն երկրների անվտանգության հայեցակարգերի հիմքում, այն է՝ ոչնչացնել ՀՀ-ն և հայ ժողովրդին:
Հետևաբար, այս ընթացիկ «փոխըմբռնումները», «առաջընթացները», «կոնկրետ քայլերի» հիշատակումներն ընդամենը թուրքական հզոր դիվանագիտության խարդավանքներ են՝ վաղուց գերեվարված, կարթն ընկած ՀՀ իշխանություններից ստանալ ավելին ու ավելին:
Կարճ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է անընդհատ ստանան, իսկ փոխարենը՝ կբարեհաճեն երբեմն հանդիպել, ինչու չէ՝ «փոխըմբռնումների» ու «առաջընթացների» մասին հայտարարություններ անել՝ հնարավորություն տալով իրենց վասալի վերածված ՀՀ իշխանություններին ևս մի որոշ ժամանակ խաբելու և մոլորեցնելու սեփական ժողովրդին:
Հարկ եղավ՝ թշնամական այդ տանդեմը երբեմն 2022 թ. սեպտեմբերյան օպերացիայի նման ջարդ կանի. նայած պահի հարմարությանը:
Այդպիսով, Թուրքիան և Ադրբեջանը յուրաքանչյուր «փոխըմբռնման» և «առաջընթացի» դիմաց կորզելով նոր տարածքներ ու ռազմավարական զիջումներ, ստանում են ՀՀ-ին ու հայ ժողովրդին ոչնչացնելու նոր հարթակներ ու հնարավորություններ:
Փաշինյանի խմբակի խոստացած խաղաղությունը երբեք չի գալու, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այս խաղը շարունակելու են մինչև վերջ, իսկ այդ վերջը ցանկացած մտածող հայ լավ գիտի, թե որն է:


















































Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios