Կհանդիպեն Թուրքիայի և Իրաքի վարչապետները
Հոկտեմբերի 25-ին Անկարայում հանդիպելու են և Իրաքի և Թուրքիայի վարչապետները: Ըստ թուրքական «Konhaber» լրատվակայքի՝ Հայդար Իբադիի և Բինալի Յըլդըրըմի հանդիպումը կայանլու է Չանքայա պալատում:
Կողմերը խոսելու են թուրք-իրաքյան հարաբերությունների, երկկողմ համագործակցության ընդլայնման մասին: Կքննարկվեն նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, մասնավորապես իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հարցը:
Նախատեսվում է քննարկել նաև, թե ինչպիսի քայլեր են հարկավոր ձեռնարկել իրաքյան Քուրդիստանի դեմ:
Ներկայումս Թուրքիան փակել է Քուրդիստանի հետ օդային սահմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում կայացել է անկախության հանրաքվե: Թուրքիան Իրաքը, ինչպես նաև այլ երկրներ չեն ճանաչել հանրաքվեն, համարելով, որ դա Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է: Պաշտոնական Բաղդադը և Անկարան պահանջում են, որ հանրաքվեն չեղարկվի:
Իսկ ավելի ուշ Իրաքի բանակ քրդերից ետ վերցրեց նավթային պաշարներով հարուստ Քիրքուք նահանգը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ կռիվներից հետո, անցել էր Իրաքի քրդերին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ