Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․
Տարիներ շարունակ իրավապահ համակարգը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել թմրանյութերի դեմ պայքարի նկատմամբ:
Թմրանյութեր իրացնելը ընկած էր հոդվածների «սև ցուցակի» մեջ:
Դրանով գրեթե անհնարին էր պայմանական պատիժ ստանալը, կամ ազատազրկումից վաղաժամկետ ազատվելը: Թեև օրենքը ուղղակի նման բան չէր նախատեսում և չէր կարող նախատեսել /խտրական վերաբերմունք կլիներ/ բայց համակարգը մարդու իրավունքների հաշվին լրացուցիչ պայքար էր մղում թմրանյութերի շրջանառության դեմ:
Նույնիսկ կոռուպցիայի հետ սեր ունեցող որոշ իրավապահներ էին հպարտ հայտարարում, որ որևէ դեպքում կաշառք չեն վերցնում «բառիգներից»:
Շատ փաստաբաններն առ այսօր էլ առանձնահատուկ ընտրողաբար են թմրանյութերի վերաբերյալ գործեր վերցնում:
Մի քանի տարի առաջ ծանր թմրանյութերը միայն շատ նեղ կրիմինալ շրջանակներում էին շրջանառվում:
Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում:
Ցավալին այն է, որ բացի դրա կազմակերպվածության բարձր մակարդակից պարբերաբեր տեսնում ենք հենց իրավապահների ներգրավվածություն թմրանյութերի շրջանառությանը:
Մամուլում պարբերաբեր հայտնվում են այդպիսի տեղեկություններ, օրինակ ոստիկանության ծառայողների կողմից գործածման դեպքեր, պարեկի կողմից իրացման դեպք:
Այսօր էլ հայտնի է դարձել, որ արդեն քննիչներ են կասկածվում թմրանյութերի իրացման մեջ:
Տեղեկատվությունը, իհարկե, շոկ է առաջացնում համակարգի հետ քիչ առնչվող մարդկանց համար, սակայն պետք է ասեմ, որ սա միանգամայն սպասելի վիճակ է:
Իրավապահ համակարգը հետևողականորեն բարոյազրկվում է: Պրոցեսը սկսվեց ղեկավար պաշտոններում անսկզբունքային նշանակումներից՝ բարեխիղճ կադրերի կարիերայի աճի արգելակման գնով, շարունակվեց ամենատարբեր կեղտոտ պատվերներ իջեցնելով իրավապահ մարմինների արժեհամակարգի ոչնչացմամբ: Ոմանք հեռացան համակարգից՝ տեղ զիջելով անփորձ, երբեմն անգրագետ կադրերի համար, ոմանք մտան պատվերների տակ, ոմանք էլ առ այսօր նվիրված ծառայություն են տանում, հենց թեկուզ թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում:
Սակայն բարեխիղճ կադրերի քրտնաջան աշխատանքը կամ արդյունք չի տալու կամ նվազ օգուտ է բերելու, քանի դեռ համակարգը դեգրադացվում է:
Մի զարմացեք, երբ կհանդիպեք թմրանյութ իրացնող քննիչի: Եթե կա քննիչ, ով պատրաստ է զոհվածի ծնողին անհիմն գործով կալանքի տանել, թմրանյութի եղածն ինչ է, որ չիրացնեն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար