Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ․ հայտարարություն

Հայաստանի եւ Արցախի 30-ից ավելի քաղաքական ուժեր հանդես են եկել հայտրարությամբ՝ անդրադառնալով Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքներին, ինչպես նաև Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումներին:

Հայտարարությունում ասվում է.

«Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաև Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ:

Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, այն էլ ճնշումների և սպառնալիքների ներքո թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից:

Այսպես.

Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝
ՄԱԿ-ի կանոնադրությանը,
Հելսինկյան եզրափակիչ ակտին,
Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը,
Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:
Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս:
Պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը:
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայ ռազմագերիների գտնվելը ադրբեջանական կալանավայրերում եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և նրանց ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ՝ բանակցությունների առարկա:
Բաքվի և Ստեփանակերտի միջև ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որևէ պարտադրված օրակարգով: Որևէ այլ ձևաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է:
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին:
Միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձևաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ և միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը:
Անհապաղ պետք ապահովել Բերձորի /Լաչինի/ միջանցքի ապաշրջապակումը և նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը և Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

«Հայաստանի Հանրապետական» Կուսակցություն

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»

«Հայաստանի Դեմոկրատական» Կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Սահմանադրական իրավունք միություն» Կուսակցություն

«Վերածնված Հայաստան» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

Արցախի «Արդարություն» կուսակցություն

«Ազատ Հայրենիք» կուսակցություն

ՀՅԴ Արցախի կառույց

Արցախի ժողովրդավարական կուսակցույթուն

«Քաղաքական միացյալ դաշինք» կուսակցություն

«Ազգային միաբանություն» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

Արցախի Պահպանողական կուսակցություն

Արցախի Հանրապետական կուսակցություն

«Շարժում- 88» կուսակցություն

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն