Թուրքիայում այսօր ընտրություններ են
Թուրքիայում, այսօր՝ մայիսի 14-ին տեղի են ունենում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Թուրքիայում այսօր տեղի ունեցող ընտրություններին ուշադիր հետեւում են թե աշխարհի գերտերությունները, թե հարեւան երկրները, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը։ 2020 թվականին Թուրքիայի անմիջական աջակցությամբ եւ հրահրմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Հայաստանում զգայուն են դարձել Էրդողանի մասնակցությամբ ընտրություններին։
Եթե նախկինում Թուրքիայում ընտրություններն ուղղակի հերթական ընտրություններ էին աշխարհում եւ տարածաշրջանում, ապա ներկայում դարձել է շատ կարեւոր իրադարձություն, որի արդյունքներով շատ հաշվարկներ են փոխվելու առաջիկայում։
Թեեւ ընտրություններից առաջ սոցհարցումների մեծ մասի դեպքում ընդդիմությունն է հաղթող համարվում, սակայն ներկայում Էրդողանի Թուրքիայում հնարավոր են անսպասելի զարգացումներ, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած հոսանքների անջատումները, լցոնումներն ու կրկնակի քվեարկությունները։
Ընտրությունները սկսվելու են ժամը 8-ին եւ ավարտվելու են 17-ին։
Ժամը 18-21-ը ընտրությունների հետ կապված տվյալներ տրամադրելու է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ 21:00–ից հետո արդեն ազատ կլինի։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 64 մլն 113 հազար, որոնցից 3 մլն–ը ընտրություն են կատարելու արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչություններում։
Նախագահի 4 թեկնածուներից միմյանց հետ իրականում մրցելու են երկուսը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմադիր 6 կուսակցությունների բլոկի ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար