ԱՄՆ 5 նախկին նախագահները հանդիպել են մի բեմում (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների 5 նախկին նախագահները միասին մասնակցել են տեխասյան A&M համալսարանում կայացած բարեգործական համերգին, որն ուղղված էր վերջերս «Հարվի», «Մարիա» և «Իրմա» ավերիչ փոթորիկներից տուժածների օգնությանը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, միջոցառմանը ելույթ են ունեցել Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ-ավագը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերն ու Բարաք Օբաման: Մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հարվի», «Մարիա» և «Իրմա» փոթորիկներից տուժածների օգնության One America Appeal հիմնադրամը ստեղծվել է սեպտեմբերին՝ ԱՄՆ 5 նախկին նախագահների նախաձեռնությամբ: Դրա միջոցով արդեն հավաքվել է 31 մլն դոլար:
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահները հազվադեպ են միասին հավաքվում. վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2017թ. հունվարին՝ Թրամփի երդմնակալության ժամանակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ