ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկումը (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19-ին, շարունակվում է ՀՀ կառվարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Հիշեցնենք, որ նախօրեին զեկույցը մի քանի ժամ ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Նշենք, որ երկար ընդմիջումից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ներկա են եղել նիստին, որտեղ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:
Արտահերթ նիստի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
- «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն
- Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար