Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլը մնաց իր հնարած “պրյոմի տակ”
Սուտը՝ ստի հետևից և բազմաթիվ ապազգային, վնասարար հատարարությունները: Մեկ օրում կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժին է արտաբերել ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը, որ նույնիսկ չգիտես, թե ո՞րը թողնես, որին անդրադառնաս:
Ահա այսպես է լինում, երբ բունկերում, հասարակության ցասումից թաքնված դավադիր կերպարը նորից քաղաքականապես վերակենդանանում է: Պարզ է, որ հաջորդ քայլերը պետք է լինեն սեփական դավադրությունների հետքերը մաքրելն ու բոլորին մեղադրելը: Նա հանդգնում է ասել, որ եթե իրենք ԱԺ-ում են, ուրեմն Հայ ժողովուրդը համամիտ է իրենց բոլոր ավերածությունների, նպատակային կապիտուլյացիայի ու միտումնավոր ձախողումների հետ:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել էր “ Տղա ես, հրապարակի՛ր այն փաստաթղթերը, որոնք եղել են բանակցությունների հիմքում”: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստը լավ առիթ էր, որպեսզի “հայրենասեր” Նիկոլը հրապարակի և կապացուցի իր անմեղությունը և հիմնավորի իր մեղադրանքը, ըստ որի իբրև թե նախկին իշխանություններն իրեն բանակցային վատ ժառանգություն են թողել: Չհրապարակեց, որովհետև հասկանում է, որ դրանով արձանագրելու էր, որ Սերժ Սարգսյանի վարած բանակցութուններով Արցախը գնում էր ինքնորոշման իրավունքի ճանապարհով և ուներ առնվազն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների երաշխավորությունները:
Փոխարենն, առանց ամոթի ու պատվախնդրության խայծ զգալու՝ Նիկոլը հայտարարում է, որ նույնիսկ խաղաղության ստորացուցիչ պայմանագիր ստորագրելու հաջորդ օրը կարող է պատերազմ սկսվել, որովհետև չունի որևէ միջազգային երաշխիք:
Զենքի թեման կրկին մեջբերեց, կրկին կեղծ պնդումով, որ իբրև 2020թ. 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ավարառված մոտ 4,5-5 մլրդ դոլարի զենքը իր իշխանության օրոք է ձեռք բերվել: Սուտը այնքան մեծ է, որ ուզում ես նորից հարցնել “ Նիկո՛լ, 2019-20թթ դու ձեռք ես բերել չորս ինքնաթիռներ, երկու տասնյակից ավելի ՕՍԱ-ԱԿ ԶՀՀ-ներ, մի քանի ՀՕՊ համակարգ և որոշ չափաքանակի զինամթերք: Որքան էլ գումարես, ամենաթանկ գներով անգամ՝ դրանց գումարը չի անցնում մի քանի հարյուր միլիոն դոլարը: Այդ ինչպե՞ս եղավ, որ 4,5-5 մլրդ դոլարի զենքը և զինամթերքը, հերիք չի անհայտ պայմաններում, գրեթե անվնաս, հայտնվել են թշնամու տրամադրության տակ, մի հատ էլ ԱԺ-ում գլուխ ես գովում, իբրև թե դու ես դրանք ձեռք բերել: Կարող է՞ ՍՈւ-30ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն”:
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթական դադարից հետո տեղ գտած քաղաքական իրավիճակին, ապա միայն Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հայտարաությունները բավարար են, որ հստակ լինի պատերազմի արձանագրած արդյունքը: Մասնավորապես Վիեննայում, եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որտեղ արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը ստանձնել էին՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում: Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Հարկ է նաև կրկին հիշեցնել Նիկոլին, որ ապրիլյան պատերազմից հետո, իր քաղաքակիրթ բարեկամ Ալիևն ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Եվ այս ամենից հետո, ՀՀ վարչապետ կոչվող անձը, ԱԺ ամբիոնից, ցինիկաբար հայտարարում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ բանակցային դիրքերն իբրև թե թուլացել էին:
Մեր մեղքն այն է, որ առ այսօր չենք կարողացել ձերբազատվել կործանարար կառավարությունից ու չենք կարողացել համախմբել մեր ժողովրդին՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ խաղաղության: Դրա համար էլ ՀՀ կառավարության փոխարեն, ՀՀ ԱԺ ամբիոնից շարունակում է ելույթ ունենալ բակինսկի ռադիոն: