Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից

Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հայաստան

«Իմացա ինչ եմ բերելու երկրի գլխին, դրա համար էլ մնացի»․ Փաշինյանի տողատակը

Ի տարբերություն ՀՀ շատ քաղաքացիների, որոնք կարող են իրենց տալ էդ հաճույքը՝ չլսելու Նիկոլ Փաշինյանին, իրենց նյարդերը խնայել, որոշներս ստիպված ենք լսել, քայքայել նյարդեր, վատնել ժամանակ անիմաստ բանի վրա։ Լսել տոննաներով, կիլոմետրերով ստեր ու հնարավորություն չունենալ արձագանքելու քչերն են ի վիճակի։ Այսօր չեմ անդրադառնա Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսական չակերտավոր ձեռքբերումներին՝ դրանք թողնելով հետագային։ Շատերիս համար նրա խոսքում ամենատագնապահարույցը մեր անվտանգությանն ու Արցախի վերաբերող հատվածներն էին։ Որովհետև թոշակն ու աշխատավարձը, աղքատությունը, տնտեսական աճը որքան էլ կարևոր են, եթե չկա անվտանգություն (ու այսօր դա չկա), էդ թվերը զրոյի արժեք ունեն։ Այսօր ժամը 11-ից մինչև ժամը 4-ը, այսինքն՝ 5 ժամ լսեցի նրան ու չհասկացա, թե էս մարդը ինչ ա ուզում մեր երկրից ու վերջը որն է։

Իր վրայից մեղքը քերելու համար Ղարաբաղի հանձնման լիքը թվեր է նշել, այնքան շատ, որ ինքն էլ է իր ասած թվերի մեջ մոլորվել։ Ըստ իրեն, 1991 թվականից մինչև 2018 թվականը ամեն տարի Ղարաբաղը հանձնել են։ Մենակ 2007 թվականը չէր նշում, դա էլ էս վերջերս սկսեց ասելը, թե «Մադրիդյան սկզբունքներով» էլ էն հանձնել են Ղարաբաղը։ Իհարկե՝ որևէ պատգամավոր չհարցրեց, չասեց՝ կարո՞ղ եք մի օրինակ բերել, որտեղ Ադրբեջանի որևէ ներկայացուցիչ, որևէ ղեկավար Մադրիդյան սկզբունքները մեկնաբանել է այնպես, ինչպես դու ես մեկնաբանում։ Մեկ ասում է ես սկսել եմ բանակցել իմ զրոյական կետից, հետո ասում է ես էլ, Ալիևն էլ կառուցողական ենք տրամադրված բանակցություններում, հետո ասում է՝ այ քեզ բան, ինչ ուզում, էն էլ բանակցում եմ, հիմա էլ ասում է՝ ես բան չեմ բանակցել, ես չեմ հասցրել բանակցել (Ալիևի հետ էս բազմաթիվ հանդիպումները չգիտեմ ինչ էին, եթե չես բանակցել), հետո էլ ասում է՝ բանակցային բոլոր փաթեթները ուղարկում եմ Արցախ։ Բա եթե չես բանակցում, ի՞նչն ես ուղարկում, կամ էդ ամեն ինչի հերն անիծել ես, տանուլ տվել, փոխարենը հրաժարական տաս կամ ինքնասպանություն, թղթեր ես ուղարկում, որ ի՞նչ անեն բլոկադայի մեջ ապրող հայ ժողովուրդը։

Գիտե՞ք ժամանակ կար, որ Նիկոլ Փաշինյանի ամեն անզգույշ խոսքը ժողովրդին ոտքի էր հանում։ Օրինակ, երբ նա ասաց, թե Ղարաբաղի հարցով նշաձողը իջեցնելու է, հզոր ակցիա տեղի ունեցավ, իհարկե՝ անտրամաբանական ելքով։ Երբ ասաց, որ կարող էր և պատերազմ չլիներ, ուղղակի տարավ կոտորածի, որ իրեն չասեն դավաճան, էլի եղան ակցիաներ, զոհերի հարազատները ոտքի կանգնեցին։ Հիմա էլ ավելի սարսափելի բաներ ասաց, բայց կարծես, ժողովուրդը սկսել է լրիվ բանի տեղ չդնել վարչապետ հանդես եկողի ելույթները, կամ պարզ էր, ինչ է անում, նոր բան չկա, կամ լուրջ չեն վերաբերվում։ Երկուսի հետ էլ համաձայն կլինեի, բայց տեսեք․ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվելու են, և դա լինելու է ցավոտ։ Իհարկե՝ ցավոտ մեզ համար, որովհետև, ըստ իրեն, Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և ուզում է ամեն ինչ։ Ու ըստ Փաշինյանի տրամաբանության, պետք է ահագին զիջենք, որ ավելի շատ չզիջենք․ բայց եթե զիջենք, դա երաշխիք չէ, որ ավելի շատ չենք զիջելու։ Խոսում է այն մասին, որ պետք է ժողովուրդը պատրաստ լինի շատ զիջելու, իսկ ժողովուրդը կարծես դեռ լուռ է։ Գուցե զիջելու ժամանա՞կ ձայն հանի։

Փաստաթուղթ էր հրապարակվել, որտեղ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բանակցել է Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու հարցը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն բանավոր խոսքով ասում է՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Լիարժեքը արդյո՞ք չի նշանակում Արցախը մեջը։ Մի հատ էլ առանձին նշում է, որ իր համար կարևոր է հայրենիքի միայն 29,800 քառակուսի կիլոմետրը։ Բայց էն տարածքները, որոնք Ադրբեջանը արդեն օկուպացրել է, դրանք կմտնեն ցավոտ զիջումերի մեջ։ Փաշինյանը, չասաց՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը, Տեղ գյուղը, Շորժան, Ջերմուկը, Երասխը, Աբովյանը, Երևանը այդ 29800 ք/կ մե՞ջ է պատկերացնում, թե՞ չէ։ Կարող է, օրինակ, Ստամբուլյան խարտիայով Ջերմուկը տվել էինք, նոր է Փաշինյանը գաղտնազերծել։ Փաշինյանի ուղերձը ո՞րն է՝ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք ու չենք ունենալու, ինչ կորցրել ենք ոչինչ, ինչ էլ կորցնելու ենք, պատրաստվենք համակերպվել, այլապես չենք զարգանա։

Հա, կարող ենք բանի տեղ չդնել, ասել չենք լսում Նիկոլին, ինչ ուզում է՝ թող խոսի, բայց նա, Ալիևը, Էրդողանը ու չգիտեմ էլ ով, Հայաստանի քարտեզն առել են ու քոռ դանակով կտրում են, ու ստեղի ներկայացուցիչն էլ մեզ բացատրում է, որ էդ մեր իմացած հայրենիքը, հայրենասիրությունը սուտ բաներ էին։ Հիմա նա մեզ համ ասում է, որ մեր երկիրը հիմա զարգանում է, առաջ է գնում ավելի արագ, քան երբևէ, համ էլ ասում է քանի ցավոտ չենք զիջել չենք զարգանա։ Եթե դու առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, առանց Ադրբեջանի հետ սահմանը բացելու, ըստ քո ԱՎԾ-ի, աննախադեպ տնտեսական աճ ես ապահովել, ուզում ես արդեն ռազմական բալանս հավասարակշռես, բա էլ ինչի՞ ես ընկած ուզում զիջումների գնաս։ Ոնց մտածում ես, տրամաբանական կապ չկա այդ ելույթում։ Ու որպեսզի իր կործանարար քայլերն արդարացնի, բնականաբար, շարունակում է մեղքը բաժանել ուրիշներին։ Իհարկե՝ պարզվեց, որ նա էլ է ամեն դեպքում, իրեն մեղավոր համարում։ Ասում է՝ ես մեղավոր եմ նրա համար, որ 2018 թվականին չասացի, որ ամեն ինչ վերջացած է։

Հո՛պ։ Բա որ եկար տեսար որ վատ է, խաղը վերջացած է, ինչպես որ դու ես ասում, բա ինչի՞ մնացիր, ինչի՞ բորբոքեցիր, ինչո՞ւ սադրիչ ելույթներ ունեցար, ինչու՞ ռուսների հետ հարաբերություններ փչացրեցիր՝ իմանալով, որ միայն իրենց վրա ես հույսդ դնելու, ինչու՞։ Եթե գիտեիր վերջացած խաղ է, ինչո՞ւ պատերազմը չկանխեցիր, կամ երբ պատերազմ սկսվեց, առաջին օրերին առաջարկել էին դադարեցնել, ինչո՞ւ չհամաձայնեցիր, սկսեցիր կամավորական ջոկատներ կազմավորելու կոչեր անել։ 21-րդ դարում, ո՞վ ա կամավորական ջոկատներով պատերազմում, կանոնավոր բանակը թողած։ 5000 էրեխու կյանք էր պետք տալ, որ քեզ չասեն դավաճա՞ն, արա ինչի՞ համար, դա բացատրի հասկանա քեզ ընտրած ժողովուրդը։ Ասում է՝ երբ ես եկա իշխանության, իմացա, որ արդեն վերջ, Արցախը շանս չուներ Ադրբեջանից դուրս․ բա դու, կինդ, կուսակիցներդ, գնում նկարվում ու մեծ մեծ փրթում էիք, Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիա էիք անում, նռերի հետ էիք նկարվում, ու մեծ մեծ խոսում, թե Ալիև լսի՝ Արցախը Հայաստան է և վերջ, փոխարենը հրաժարական տայիք, որ չհասցնեյիր էս որվան, որ հիմա էլ անգամ էսքան նվաստացնելուց հետո, Ալիևը ասում ա, չէ, թող Նիկոլը ասի Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան։ Սուտ ես ասում, հերթական, ստոր սուտն ես ասում, ոչինչն էլ վերջացած չի եղել, ամեն բան կարելի էր խելքով անել, եթե իհարկե այդպիսի նպատակ առհասարակ եղել է մոտդ։

Հիմա կարո՞ղ ես գնալ Տեղ գյուղում, Սյունիքում, Վարդենիսում հանդիպել էն մարդկանց, որ կորցրել են հողերը, որոնց անասունները թշնամին գողացել է ու ասես գիտե՞ք ինչ, ձեր նախիրը մի քանի օր առաջ թշնամին գողացել է Մադրիդյան սկզբունքների պատճառով։ Աբսուրդ է, չէ։ Աբսուրդ, չէ՞ գնալ պնձամոլիբդենային կոմբինատի՝ թշնամու ձեռքով սպանված աշխատակցի տուն ու ասել ցավում եմ, բայց թշնամու զինվորը մեր սահմանից ներս մտավ Ալմաթիի հռչակագրի պատճառով։ Չես կարող, չէ՞, պատերազմի 5 հազար զոհի հարազատներին ասել ձեր եղբայրը, հայրը, որդին զոհվեց Սերժի բանակցած այսինչ թղթի պատճառով։ Բայց բոլորը կարող են ասել, որ այդ ամենը տեղի ունեցավ, քո պատճառով, նոյեմբերի 9-ի թղթի պատճառով, որը ստորագրել ես դու, դրանից հետո ունեցած գրավոր ու բանավոր պայմանավորվածություններիդ պատճառով։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում կային բազմաթիվ ինչուներ և ոչ մի պատասխան։ Այդ պատասխան քայլը, արդեն, պետք է անեն քաղաքացիները ու առաջին հերթին իրեն ձայն տված քաղաքացիները։ Նիկոլ Փաշինյանը անոնս արեց, հետագա հանձնումների մասին։ Հիշո՞ւմ եք, Շուշին հանձնելուց հետո հայտարարեց, որ դժբախտ ու դժգույն քաղաք էր, մեզ պետք չէր Շուշին։ Այսօր պարզվեց, որ դժբախտ ու դժգույն է Արագածը։ Դե ինչ, պատրաստվեք։

yerevan.today