Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Զանգեզուրի միջանցքով շահագրգռված է ողջ Արևմուտքը, իսրայելական լոբբինգը, Ալիևը. Նիկոլը խոստացել է. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։

Նիկոլ Փաշինյաննապրիլի 12-ին Ազգային ժողովում անդրադառնալով Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային՝ հայտարարել էր.

«Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա»։ Ի՞նչ էին պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը, որը, փաստորեն, խախտվեց:

Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ակնհայտ է՝ Սյունիքի Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական գործողություններին նախորդել են Փաշինյանի և Ալիևի միջև ինչ-որ պայմանավորվածություններ։ Այսինքն՝ Տեղ գյուղի, ինչպես նաև Գորիս-Կապան-Ճակատեն հատվածի վերաբերյալ, այնուամենայնիվ, ինչ-որ թուղթ ստորագրվել է Փաշինյանի կողմից։ Ենթադրում եմ՝ ադրբեջանցիները պահանջել են բարձրանալ ու նստել սարին՝ առաջ գալով 10-12 կմ։
• 1991թ․ փետրվարին, երբ Սյունիքում սեփականաշնորհվել են այդ հողերը, Ադրբեջան-Հայաստան վեճ չի եղել։
• Հայաստանի սուվերեն տարածքներն ադրբեջանցիները վերցրել են, իսկ Հայաստանի գործող իշխանությունը ոչ մի երկրի չի դիմել, չի բողոքել, ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունը սկզբունքորեն դեմ չի այդ հողերն Ադրբեջանին տալ։ Դրա համար Փաշինյանն ընդամենն ասում է՝ժամանակից շուտ են եկել։
• Այդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, զբաղված է հիմարությամբ, որովհետև միայն դրանով նա կարող է զբաղվել։ Նրա ինտելեկտը միայն դրան էհերիքում։
• Եթե պայմանավորվածություն է եղել, ուրեմն Տեղի սադրանքի հեղինակը Հայաստանն է։ Թող վեր կենա,ասի՝ Տեղի հարցով ոչ միպայմանավորվածություն չի եղել։ Եթե չի անի, ուրեմն, Փաշինյա՛ն, դու ես հեղինակը, ու քանի որ չէիր կարող հայ ժողովրդին ասել՝ տվել եմ, թուրքին ասել ես՝ արի՛, կրակի՛ր, վերցրո՛ւ։
• 1240 քկմ Ադրբեջանն արդեն գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքից, 120 քկմ տվել են Տեղից։
• Եթե Արարատ Միրզոյանն այդ կերպ է ղեկավարում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ուրեմն մեր ԱԳՆ-ի սկզբունքն ավանակիզմն է։
• Եթե դելիմիտացիա, դեմարկացիա չկա, ի՞նչ ԱԱԾ սահմանապահ զորքի մասին է խոսքը։

• Նույնիսկ,եթե մենք ստորագրենք «Խաղաղության պայմանագիր» դելիմիտացիա-դեմարկացիայով, էլի պիտի սահմանը մեր բանակը պահի։ Թողսա՛մտնի Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի գլուխը։ Նրանք ամուլ մարդիկ են։
• Ադրբեջանի հետ մեր սահմանը 1000 կմ է։ ԱԱԾ սահմանապահ զորքերը չեն կարող այդքանը պահել։ Էս կառավարությունում չկա մեկը, որ էս տարրական բաները հասկանա։
• Թուրքը եկել է առաջ, Կապանում, օդանավակայանի տարածքում ադրբեջանական դրոշ է դրել։
• Ինչի՞ էիք թողել՝ թուրքը բարձրանա, ձորի պռնկին նստի, ինչո՞ւ չեքկրակել, կամվերջում եք կրակել։ Ինչո՞ւ եք թողնում թուրքը մտնի գյուղացիների տները։
• Պայմանավորված ձևով խաղեր են գնում՝ տարածքները թուրքերինհանձնելու համար։
• Հայաստան այսօր ամսական ավելի շատ փող էմտնում, քան Ադրբեջան ու Վրաստան՝ իրար հետ վերցրած։ Ռուսահայերի փողերն են, մոտ 800 միլիոնիցմի միլիարդ փող է մտնում Հայաստան։ Փաշինյանը փողի խնդիր չունի, բայց սահման չի կահավորում, որովհետև տալու է Ադրբեջանին, որովհետև Ալիևն իրեն ասում է՝ նայիր, Նիկո՛լ, եթե չտաս ուզածս, կգցեմ քեզ, ես եմ քեզ պահում։ Քո հենարանն Իլհամ Հեյդարի Ալիևն է։
• Իրանը հայտարարեց, որ ինքը թույլ չի տալու որևէ միջանցքի գոյություն․դա իր պլանների մեջ չի մտնում։Ռուսները 3 անգամ ակնարկեցին,որ Հայաստանի ինքնիշխանությունըչպետք է խաթարվի, և դրանից կատաղեց Եվրամիությունը։
• Ամբողջ իսրայելական լոբբինգն աշխատումէ, որ այդ ճանապարհը՝ Զանգեզուրի միջանցքը, լինի. դրանում շահագրգռված է ողջ Արևմուտքը, որովհետև այդ կերպ փակվումէ դեպի Իրան ճանապարհը։
• Անեկդոտներ թող չպատմեն, թե Ռուսաստանը միջանցք է ուզում․միջանցք ուզում է Հայաստանը։
• Նիկոլ Փաշինյանը գլխից մեծ «ղալաթներ» է ուտում, ընկնում է դեպրեսիայի մեջ, հետո, ասում են, գնում-խմում է։ Ասա՛, խնդրեմ, ինչի՞ էիր դա ստորագրում։
• Սպասելիքներ ԵՄ դիտորդներից չեն կարող լինել, որովհետև ԵՄ պաշտոնյաները սկզբում խոսում էին,հետո լռեցին․միգուցե ԵՄ դեսպանն իրենց ասելէր՝ ձայն մի՛ հանեք, տալիս են,թող տան, դուք ինչի՞ եք խառնվում…

• Ես՝ Հրանտ Բագրատյանս,Արևմուտքին, Տոյվո Կլաարին ու ռուսներին, բոլորին ասում եմ՝ միջանցք չի՛ լինելու։
• Ռուսները լավհասկանում են՝Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո թուրքերը գնալու են դեպի ՆԱՏՕ, ու այս ճանապարհը, ի վերջո, Իրանի դեմ է։ Դրանից հետո իսրայելա-ադրբեջանական հարձակումն Իրանիդեմ չի ուշանալու, իսկդա ռուսներին ձեռք չի տալիս։
• Այսօր ՀՀ այս գործող իշխանությունները ռիսկ չեն անում գնել իրանական զենքը, որը, ի դեպ, լավագույններից մեկն է տարածաշրջանում։
• Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դադարի, Չինաստանը կվերադառնա դեպի ռուսական ու ուկրաինական երկաթգծեր։
• Եթե ընդդիմությունը միավորվի, և՛ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթեն, և՛ Նիկոլին կհանեն։ Ընդդիմությունը պետք է միավորվի։ Ռուբեն Վարդանյանը ջոկերի դեր չպետք էկատարի՝ այդ ընտրություններում թեկնածու առաջադրելով։ Քաղաքական 5 ուժ պետք է միավորվի, ու կհաղթեն։ Ընդդիմությունն այսօր ունիկալ շանս ունի հանգիստ հաղթելու, ջարդելու։ Քաղաքապետի ընտրություններիցհետո կգա Նիկոլի հերթը։ Եթե ասածս 5 քաղաքական ուժերը երկու թեկնածու դնեն, ուրեմն դրանցից մեկը հաստատ Նիկոլի դրածն է, ձայն է փախցնելու։5 առանցքային ուժերի միանալուդեպքում քաղաքապետի ընտրությունների հարցը լուծված է հօգուտ ընդդիմության։
• Հայաստանից գնացել են 180.000 ադրբեջանցի, Ադրբեջանից դուրս է եկել 400.000 հայ։ Հայաստանը պիտի Ադրբեջանից պահանջի շրջանները, այդ թվում՝ Հադրութն ու Շուշին։ Հայաստանը պիտի աշխատի այդ ուղղությամբ,բայցՀայաստանի իշխանությունները՝ Փաշինյանը, վախենում էԱդրբեջանից։ Ստացվում է, որ ադրբեջանցիների այդ պահանջները ձեռնտու են ՀՀ կառավարությանը։

• Հայաստանն Ադրբեջանի առջև պետք է նաև տարածքային պահանջներ դնի:
• Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ադրբեջանցիները պահանջելու են Երևանի անունը դնելԻրէվան։
• Նիկոլն ուզում է գալ, ասել՝ տեսնո՞ւմ եք՝ արդեն Երևանն է ուզում, թողեք հանգիստ կառավարեմ… Ինքը չի ուզում Ադրբեջանի դեմ դուրս գալ,որ չկորցնի իր իշխանությունը։
• Աստված չանի,մենք խաղաղության համաձայնագիր ստորագրենք, որովհետևդա կլինի նոր պատերազմի ազդակ։
• Հայաստանը պետք է ասի՝ ես դուրս եմ գալիս «Խաղաղության պայմանագրի» պրոցեսից, եթե չի արվում դելիմիտացիա։ Մեք պետք է որոշենք՝ որն է մեր սահմանը, որ հետո ստորագրենք համաձայնագիր։
• Լսե՞լ եք՝ Մհեր Գրիգորյանը որևէ հարցի վերաբերյալ որևէ կարծիք ունենա։ Նրա քաղաքական պաշտոնավարման երկարակեցության գաղտնիքը լռելն է։
• Եթե Արևմուտքը Հայաստանը գցի սանկցիաների տակ, ապա Հայաստանն անվերադարձ պիտի շրջվի դեպի Ռուսաստան ու Իրան։
• Եթե ուկրաինական հակահարձակումը հաջողվի, Հայաստանի իշխանություններն անմիջապես կգցեն Ռուսաստանին։
• Մարդիկ պետք է իմանան, որ ՀԱՊԿ-իաջակցությունը նշանակում է՝զենք ու այլմիջոցներ Հայաստանին։
• Հայաստանը միայն ՌԴ-ի հետ կարող է ունենալ անվտանգության համակարգ։
• Թող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարզի՝ նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարում բաժնետոմսեր ունեցե՞լ է, թե՞ ոչ, ու եթե ունեցելէ,վաճառե՞լ է, թե՞ չէ։
• Մենք պետք է մոբիլիզացնենք ժողովրդին, ու ժողովուրդը շատ լավ կպաշտպանի երկրի սահմանները։


• Սյունեցիները փոխանակ թուրքից վախենան, որ գալու է, իրենց երեխաներին գերի վերցնի, վախենում են Նիկոլ Փաշինյանից՝ ինչ-որ կիսամարդուց։
• Փաշինյանը հանուն իր իշխանությունը պահելու՝ պատրաստ է ավերել Հայաստանը․ նա առաջնորդվում է «կա՛մ ես, կա՛մ Հայաստանը» սկզբունքով։
• Ադրբեջանցիների սահմանախախտ զինծառայողներին Նիկոլը կհանձնի առանց պայմանների, առանց պահանջների. դա լավ առիթ է նրա համար քծնելու՝ մտնելու Իլհամ Ալիևի հետույքը:

Մանրամասները՝ տեսանյութում: