Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Մոսկվայի և Արևմուտքի մտադրությունները. առաջիկա 2-3 ամիսների ընթացքում մեզ համար ճակատագրական զարգացումներ են սպասվում. Դավիթ Շահնազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Դավիթ Շահնազարյանն է

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Մոսկվան Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ:
Քանի դեռ հույսներս մեզ վրա չենք դրել, դաշնակից չենք ունենա:
Հայաստանում իսպառ ջախջախված է անվտանգության համակարգը, որը հետևանք է այս իշխանությունների որդեգրած քաղաքականության, այսպես կոչված, խաղաղության ծրագրի: Իշխանությունները շատ լավ հասկանում են, թե դեպի ուր են տանում Հայաստանն այդ, այսպես կոչված «Խաղաղության» ծրագրով, և դա ավելի կործանարար է լինելու, քան 44-օրյա պատերազմը:
ՀՀ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն արդեն խաղաղության, այսպես կոչված, ծրագրով, խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է՝ ինչ է իր համար նշանակում այդ պայմանագիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ալիևը հայտարարում է՝ Արցախի, Լեռնային Ղարաբաղի հարց բացարձակապես գոյություն չունի, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ սահմանազատումը կամ դելիմիտացիան, ըստ նրանց, պիտի կատարվի Ադրբեջանի պայմաններով: ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ բովանդակային արձագանք Ադրբեջանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ չի եղել, և շարունակվում է այդ քաղաքականությունը։ Սա շարունակվում է անվտանգության ողջ համակարգի ջախջախված լինելու պայմաններով։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ կործանարար է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ ընդհանրապես ապագայի համար։
Ակնհայտ է, որ շտապում են կնքել Խաղաղության պայմանագիր կոչվածը, թեև բոլորն էլ գիտեն, որ դրանով խաղաղություն չի լինի, բայց իրենց պետք է ստորագրված փաստաթուղթ: 

Նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքը, և այդ նպատակի իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է: Ռուսաստանը պահանջում է Հայաստանից թուրանական միջանցքներ՝ 3 ավտոմոբիլային և նաև երկաթուղային ճանապարհով:
Փաշինյանն ընդունում է միջանցքը, թեև խորհրդարանում հայտարարել է, թե միջանցք չի լինելու: Բայց ստորագրել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 9-րդ կետում նշված է՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Ո՞վ է շտապում և ի՞նչն է նպատակը։ Եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո Ձեզ հետ զրույցում եմ ասել, որ նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքն էր Հայաստանով, ընդ որում՝ հենց միջանցքն էր։ Եվ Հայաստանի վրա հիմա շատ մեծ ճնշում է գնում հենց այդ միջանցքների համար, և այս ամենը, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմից հետո, այդ նպատակն է հետապնդում։ Այդ նպատակն իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ երեք ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղային ճանապարհ։ Ընդ որում, խոսքը գնում է հենց միջանցքի մասին, դա Փաշինյանն ինքն ընդունել է, որ դա միջանցքներ են: Հիշեցնեմ. ԱԺ-ում ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ միջանցքներ չեն լինելու, բայցև ավելացրեց, ինչ է լինելու: Հայաստանի սահմանին, նկատի ունի արևելյան սահմանին՝ Ադրբեջանի հետ նոր անցակետեր, հիշում եք, նույնիսկ Կառավարության որոշում ընդունվեց, հանձնարարեց այդ անցակետերը կազմակերպել: Ըստ նրա՝ այդ անցակետերում պետք է կանգնեն ռուսական սահմանապահները, ասաց՝ Ադրբեջանի կողմից թող կանգնեն թուրքական սահմանապահները կամ զինվորականները. սա առաջին կետն էր։ Երկրորդ կետը, որ մաքսային ծառայությունը պետք է իրականացնի ինչ-որ երրորդ երկրի մասնավոր ընկերություն։ Եվ, երրորդ կետը. ինչ վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, մեքենաների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովմանը Հայաստանի տարածքով, ապա դա պետք է իրականացնեն ռուսական սահմանապահ զորքերը։ Ես ուղղակի բառացիորեն մեջբերում եմ անում Փաշինյանի ասածից։ Այսինքն՝ ինքը տվեց միջանցքի սահմանումը, ընդ որում, էքստերիտորիալ միջանցքի սահմանում է սա, բայց ասում է՝ անունը միջանցք չդնենք։
Հիշում եք, վարչապետը նման սովորություն ունի, ասում է՝ պարտվենք, բայց անունը պարտություն չդնենք, լրիվ նույնն է։ Սա Հայաստանի համար կործանարար, ուղղակի պատմականորեն կործանարար ծրագիր է, պատկերացնո՞ւմ եք, այդ ճանապարհներին կանգնած են ռուս սահմանապահ զորքեր։ Այսինքն՝ նշանակում է, որ ուղղակի Սյունիքն է կտրվում ամբողջովին:
Խաղաղության պայմանագրի կնքումը, ակնհայտ է, որ եղել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ: Իսկ ռուս-թուրքական ծրագիրը տարածաշրջանում չի կարող ապահովել ոչ կայունություն, և ոչ էլ անվտանգություն:
Անկարան շտապեցնում է Մոսկվային, որովհետև մոտ ժամանակներում աշխարհակարգը կարող է տրոհվել:
Մի քանի պատճառներով է արագացվում Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը. առաջինը՝ մայիսի 14-ին Թուրքիայում շատ կարևոր ընտրություններ են լինելու, և Ռուսաստանը Էրդողանին մինչև այդ ընտրությունները պետք է նոր նվեր մատուցի, իհարկե՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանն իր առաջ այդ խնդիրն է դրել։ Երկրորդ. 44-օրյա պատերազմից հետո, գրեթե իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ այս ռուս-թուրքական ձևաչափը, որը ստեղծված է մեզ մոտ, չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Աշխարհաքաղաքական զարգացումները և մեր լայն տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ այդ ձևաչափը մոտ ժամանակներում կարող է ուղղակի տրոհվել։ Սա երկրորդ պատճառն է, որ շտապում են, ավելի ճիշտ՝ Անկարան շտապեցնում է Մոսկվային, որ իր պարտավորությունները կատարի իրենց հանդեպ։ Սրանք են այդ երկու հիմնական պատճառները, որով Ռուսաստանը շտապում է այդ հարցերը լուծել։
Դուք բնականորեն հարց կտաք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը ձգձգում, և տրամաբանական հարց կլինի։ Առաջինը, ես կարծում եմ, որ նա, իհարկե, կհամաձայնի դրան, ես օրինակը բերեցի, որ նա համաձայնվել է, բացի այդ, նա խոստացել է դա անել, կարծում եմ՝ գուցե սխալվում եմ, երկու պատճառով։ Առաջինը. ինքը հասկանում է, որ դա անելուց հետո ինքն այլևս որևէ մեկին պետք չի լինելու, Ռուսաստանին էլ պետք չի լինելու, և Ռուսաստանը հույս ունի, չեմ կարծում՝ այդ հույսերը կիրականանան, որ դրանից հետո Հայաստանում կբերի մի իշխանություն, որն այդ ամենը կընդունի։ Նորից եմ կրկնում՝ հետևանքները միայն միջանցքները չեն, սա Սյունիքի կորուստն է։