ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է արել ակտիվացնել սահմանի սահմանազատման բանակցությունները, իսկ մինչ այդ պահպանել 1991-ի գիծը
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ եւ ադրբեջանցի զինվորներ, հայտնում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը։
«Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Մենք կրկին զսպվածության եւ բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշում է ԵՄ արտաքին ծառայությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար