Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին
Ավստրալիայի խորհրդարանի 2 անդամ՝ Դեյվիդ Ֆինն ու Ջոն Ալեքսանդրը, Ադրբեջանին մեղադրել են Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը տապալելու մեջ։
Դեյվիդ Ֆինը խորհրդարանում ելույթ ունենալով՝ քննադատության է ենթարկել սենատոր Կոնչետա Ֆիերավանթի Ուելլսի՝ «տարածքային ամբողջականության» մասին արտահայտությունը, որ նա արել է Ադրբեջան կատարած ուղևորությունից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Իր հերթին Ջոն Ալեքսանդրը նշել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստ է խաղաղության հասնելու համար լրացուցիչ մոնիթորինգ անցկացնել։
Երկու պատգամավորն էլ մանրամասն կանգ են առել «Ադրբեջանական լանդրոմատի» գործով վերջին հետաքննության վրա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վստահության միջոցառումների ամրապնդման կապակցությամբ առաջարկության մասին խոսելով՝ Ալեքսանդրը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ-ի առաջարկները, մինչդեռ Ադրբեջանը՝ ոչ, ու կոչ է արել Ավստրալիային նույնպես դերակատարություն ունենալ ԵԱՀԿ-ում որպես գործընկեր։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբ տնօրեն Վաչե Ղահրամյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ նրանց հայտարարությունների համար՝ նշելով, որ դրանք հատուկ կարևորություն ունեն Արցախին աջակցելու տեսանկյունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ