Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ Երեք օր «Հայաստանի լսողական սարքերի ծրագիրը» սարքեր կտրամադրի շահառուներին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Միջազգային քրեական դատարան բողոք են ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի Կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստը Քննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ (տեսանյութ) Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար Ուկրաինան Ռուսաստանի կողմից ենթարկվել է թեւավոր հրթիռների եւ անօդաչուների հարձակմանը Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ խաղաղություն. Գյուլեր Իտալիան չեղարկում է մինչև 80 կՎտ հզորությամբ մեքենաների գրանցման հարկը. Մելոնի

Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմԵրեք օր «Հայաստանի լսողական սարքերի ծրագիրը» սարքեր կտրամադրի շահառուներինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումներըԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՄիջազգային քրեական դատարան բողոք են ներկայացրել ընդդեմ ՈւկրաինայիԿառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստըՔննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ (տեսանյութ)Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համարՈւկրաինան Ռուսաստանի կողմից ենթարկվել է թեւավոր հրթիռների եւ անօդաչուների հարձակմանըՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ խաղաղություն. ԳյուլերԻտալիան չեղարկում է մինչև 80 կՎտ հզորությամբ մեքենաների գրանցման հարկը. ՄելոնիՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆԿանադային Եվրոմիության ասոցացված անդամ դառնալու թույլտվությունը կարող է դիտարկվել որպես «թշնամական ակտ»Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ. Որ փողոցները փակ կլինենՊարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչՂարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարիԼռակյաց շարժիչ, որին չի կարելի անջատել․ ինչու՞ է 37-ամյա Մխիթարյանը կենսականորեն կարևոր Ինտերի համարՆիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)ԱՄՆ- ում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԿոսովոյում բողոքի բազմամարդ ցույցեր են՝ ի պաշտպանություն Հաագայում դատապարտված իրենց առաջնորդիԿոնգրեսն ընդունեց Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները»Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվումՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 17.09.2026Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը պատասխանատվություն է կրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինիՀայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս, Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց. Սիմոնյան (տեսանյութ)Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունըՄեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչChatGPT-ի հետ ձեր երկխոսությունը հասանելի է այլ մարդկանցՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադանՆիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշըՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԴուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդինԱրգենտինացիների ավագը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպումներինԵրբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. ՓաշինյանԶելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնարՀայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստըՆոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծՎթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժածՈւսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարարՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքըՀերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգումՎարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Մենք դասալիքների ազգ չենք, մենք հերոսների ազգ ենք

Իսկապե՞ս, իրո՞ք մենք ունենք 11 հազար դասալիք: Ոչ, ես առավել քան համոզված եմ, որ ոչ: Պատերազմի ամբողջ ընթացքն ուսումնասիրել եմ բավական խորը ու պնդում եմ, մենք չէինք կարող նման մասշտաբի դասալքություն ունենալ: Եւ այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում: Այսպես, որտեղի՞ց որեւէ բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնող մի կնոջ այս թիվը, տեղեկությունը: Եւ եթե իրոք այս թվին մոտ կամ շատ հեռու մի թիվ կա, որը վերաբերում է դասալիքներին, մի՞թե այն չի հանդիսանում պետական գաղտնիք: մի՞թե նման թվի հրապարակումն ուղիղ հարված չէ մեր պետության եւ ազգային անվտանգությանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հորդորում եմ, կոչ անում պարզաբանել, թե ո՞վ է այս կնոջը, առեւերույթ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հայտնել: Նույն կառույցի ղեկավարին կոչ եմ անում ճշտել, թե արդյոք այս տեղեկությունն ԱԱԾ-ն է հայտնել նրան կամ նրա ամուսնուն: Եւ բոլոր դեպքերում համապատասխան կառույցները պետք է հետամուտ լինեն եւ պարզեն, թե ինչու է հրապարակվել այս թիվը, ում հորդորով եւ հանձնարարականով:
Իհարկե, չի բացառվում, որ մտածածին թիվ է հրապարակվել է, բայց միեւնույնն է, այս հարցը պարզաբանման կարիք է զգում:

Հանրությունը երկար ամիսներ է կոչ է անում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների եւ գերիների ցանկը, բայց կառավարությունը խուսափում է, կոչ անելով բավարարվել «1000 դրամների» հիմնադրամի ցանկով, բայց դասալիքների թիվ է հրապարակվում:

Հասկանում եմ այս թվի հրապարակման նպատակը, այն էլ սահմանամերձ Աճարկուտ գյուղում, որը հերոս Դավիթ Շահնազարյանի ծննդավայրն է: Հասկանում եմ, որ նպատակը որքան պարզ, նույնքան սարսափելի է: Փորձ է արվում հայ մարդուն համոզել, որ նա վախկոտ դասալիք է: Փորձ է արվում ՀՀ քաղաքացուն համոզել, որ նա անզոր է եւ ինչը մնում է անել, հանձնվել թշնամու ողորմածությանը:

Հայկ Նահապետի, Մենուայի, Տիգրան Մեծի եւ Արտաշեսի, Տրդատ Գ-ի, Արակ Բ-ի, Աշոտ Երկաթի, Լեւոն Ե-ի, Դավիթ Բեկի, Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Աբգարի, Վաչագանի, Նարեկի, Գարիկի, Վահեի, Սամվելի, Հայկազի, Գեւորգի, Արամի, Կարենի հայրենակիցներին ուզում են աշխարհին ներկայացնել որպես վախկոտ եւ ցռան: Սա է նպատակն ու առավել եւս հենց սա պետք է պատճառ հանդիսանա, որ համապատասխան կառույցները ջանք թափեն եւ այդ կնոջից պարզեն, թե ինչու է նա նման թիվ հրապարակել, եւ ինչու էր իրեն թույլ տալիս այդպիսի տոնով խոսել սահմանապահ աճարկուտցիների հետ, որոնք ավելի քան 30 տարի ապրում են պատերազմն ու խաղաղությունն իրար խառնած ռեժիմով:

Ինչ վերաբերում է դասալիքությանը, դավաճանությանը, աճարկուտցիների պատերազմին մասնակցելուն, ապա նույն աճարկուտցիները եւ հարեւան կիրանցեցիները 44-օրյայի ժամանակ եւս մասնակցություն են ունեցել, ընդ որում, ոչ միայն Տավուշի սահմանները պաշտպանելով, այլ լինելով Արցախում: Աճարկուտցիները կիրթ են, չցանկացան ընդհատել, վիրավորել, բացատրել, բայց վիրավորվածությունը մնացել է: Իսկ տավուշցուն չի կարելի վիրավորել: Եւ ոչ միայն տավուշցուն:

Մի վեց տարեկան տղա երեխա նույն օրը պապին հարցրել է՝ պապիկ, իրո՞ք մենք վախկոտ ենք ու թույլ: Պապը, որը 90-ականների հերոսներից է, միայն ասել է՝ իհարկե՝ ոչ, բայց զայրույթից պատին է խփել ձեռքի բաժակը ու փշուր-փշուր արել:
44-օրային Արցախում զոհվել է 130 տավուշցի: Ի դեպ, Աճարկուտում նույն կինը պնդել է, թե ինքը մասնակցել է 44-օրյային եւ ջոկատ է կազմել, որ գոնե տղամարդիկ հետեւեն իր օրինակին:

Կոչ եմ անում, պահանջում եմ ԱԱԾ-ին հրապարակել այն վայրի հասցեն, որտեղ գտնվել է այս կինն ու իր «Էրոատո» անվանումով ջոկատը պատերազմի օրերին: Եթե ԱԱԾ-ն դժվարանա, ապա հուշեմ, զրուցեք Տեղ գյուղի բնակիչների հետ, որոնք հաստատ կօգնեն այս հարցով:

Ուզում եմ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությանն էլ հորդորել զրուցել այդ կնոջ հետ, հորդորելով այլեւս հրապարակային ելույթներ չունենալ, հատկապես պատերազմական եւ անվտանգային թեմաներով, բայց միայն ուզում եմ, քանի որ ի՞նչ սպասեմ մի քաղաքական ուժից, որի առաջնորդներից մեկը այդպես էլ չի գիտակցում, որ զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, իսկ այդ պաշտոնը հատուկ վարքականոն է թելադրում: Ուզում եմ իրոք հորդորել ՔՊ-ին, որ զրուցեն այդ կնոջ ամուսնու հետ եւ խնդրեն, որ նա եւս հորդորի, բայց հասկանում եմ, որ ես հորդորելու եմ, իսկ իրենք ասեն, բա ինչու էին Աֆրիկայում նեգրերին ճնշում կամ հիշեցնեն ՀՀԿ-ի իշխանության տարիները:

Մեր բանակը հերոսների բանակ է, բայց ոչ դասալիքների: Մեր բանակն ու զինվորն այնքան հզոր է, որ անհամաչափ ահռելի մեծ ուժի դեմ կռվել են քաջաբար, կռվել ու պահել տարածքի մեծ մասը, որը հետո գրչի մեկ հարվածով հանձնվեց, երբ անգամ Ալիեւը պատերազմից հետո հարցազրույց տալով ասաց, որ ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, քանի որ իր բանակն այլեւս ուժ չուներ կռվելու, հատկապես լեռնային տարածքում:

Ամենահավաստի տեղեկություններով մեր հերոսները թշնամուն 18-20 հազարի մարդկային կորուստ են պատճառել: Սա է հայը: Ի՞նչ վերաբերում է դասալքությանը, ապա այն եթե անգամ եղել է, ապա ոչ թե վախկոտության, այլ անորոշության եւ անգործության պատճառով: Քիչ չեն դեպքերը եղել, երբ զինվորներին տարել են բաց դաշտ, առանց պաշտպանական կառույցների բաց դաշտ, որտեղ մնալու որեւէ իմաստ եւ պատճառ չի եղել, բացի թշնամու համար հեշտ թիրախ դառնալը:

Դեռ սովետական շրջանից, չգիտես ինչու, եւ անգամ դեռ ավելի վաղ, հայ գրականության կարմիր գծերից մեկը դավաճանությունն էր: Վեպերն ավելի շատ դավաճանների, քան հերոսների մասին էր: Ես շատ լավ ուսումնասիրել եմ մեր հարեւան, եւ ոչ միայն հարեւան երկրների պատմությունը: Հավաստիացնում եմ, որ դավաճանության եւ արքունիքում եղբայրասպանության դեպքերն անթիվ-անհամար են եւ մենք նրանցից կիլոմետրերով ետ ենք մնում, բայց մեր հարեւանները իրենց դավաճանների մասին վեպեր չեն գրում ու ճիշտ էլ անում են:

Մի անգամ վերոհիշյալ կինն ասաց, թե տղերքը զոհվեցին հանուն ոչնչի ու մարսեց, իսկ հիմա ասում է՝ հայերը վախկոտ դասալիքներ են: Հիմա այս հայտարարությունը իրավական գնահատական պետք է ստանա ու նույն ՔՊ-ն, այո նույն ՔՊ-ն նրան պետք է ստիպեն գնալ Աճարկուտ եւ այնտեղից ներողությւոն խնդրել աճարկուտցիներից եւ բոլոր հայերից:

Ի դեպ, անդարադառնանք այն հայտարարությանը, թե չորս անգամ զորահավաքի կոչ արվեց եւ այն չլսվեց: Լավ, դուք այդքան անլո՞ւրջ եք: Մի՞թե որեւէ բանական մարդ կարող էր արձագանքել այն կոչին, որի հեղինակն ասում էր՝ գյուղապետերը թող ջոկատներ կազմեն, տանից ինչ-որ իրեր գտնեն եւ նետվեն մարտի դաշտ: Իրո՞ք, իսկապե՞ս դուք այդպես եք մտածում, որ նման կոչերով են պատերազմ հաղթում կամ զորակոչ իրականացնում:

Մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է իր շրջապատից տասնյակ մարդկանց, որոնք պատերազմի օրերին թակում էին զինկոմիսարիատների դռները, որ Արցախ մեկնեն, բայց մերժում էին ստանում: Մեզնից յուրաքանչյուրը կճանաչի մարդկանց, որոնք մի կերպ, իրենց ուժերով են հասել Արցախ ու կռվել: Այսքանից հետո դեռ փորձում են հային վախկոտության մեջ մեղադրել:
Մի հուշում իրավապահներին. Եթե 11 հազար դասալիք կա, ապա նրանցից քանիսն է պատասխանատվության ենթարկվել, եւ եթե այդ թիվը համապատասխանում է իրականությանը եւ պատասխանատվության ենթարկվողներ չկան, ապա ո՞վ է մեղավոր դրանում:

Միամիտ չենք, հասկանում ենք, որ բացի հուսալքություն առաջացնելուց խնդիր է դրված ամեն կերպ ապացուցել, որ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ զինվորականները, ինչ-որ հինգերորդ շարասյուն, ինչ-որ դասալիքներ, արցախցիները, գուցե զոհված հերոսները, բայց ոչ գերագույն գլխավոր հրամանատարը: Ոչ, մենք չենք շշկռվում, իսկ ահա նրանք, ովքեր կարծում են այնքան զորեղ են, հզոր են, որ կարող են փոխել մի ամբողջ ժողովրդի դնթ-ն, շշկռվում են: Կարող եք մի տարի հիպնոզացնել ժողովրդին, հինգ տարի, բայց հավերժ չեք կարող:

Մի շատ վտանգավոր քայլ է արված: Փորձ է արվում զոհված հերոսների ընտանիքի անդամներին տրամադրել պատերազմից վիրավոր կամ առանց վիրավորումի ետ եկածների եւ նրանց ընտանիքների դեմ: Փորձ է արվում ատելություն առաջացել պատերազմից ողջ եւ առողջ վերադարձածների նկատմամբ: Կոչ եմ անում հերոսների ծնողներին չտրվել այս սադրանքին:

Այս մղձավանջից դուրս գալ է պետք եւ դուրս ենք գալու: Ասել եմ ու կրկնում եմ, քանի դեռ այս երկրի թիվ մեկ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանն է, մենք մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ում եւ անդադար պարտվելու ենք:

Իսկ ինչո՞ւ մինչ հիմա չենք կարողանում փոխել պարտության դեմքին: Պատասխանը պարզ է՝ արժանի չենք: Արժանի չենք, քանի որ դեռ նեղ անձնականը վեր ենք դասում պետական ու ազգային շահից, քանի որ դեռ քրոջ աղջկան մանկապարտեզում դաշնամուրի դասատու ընդունելու համար պատրաստ ենք գառ մորթել Նիկոլի ոտքերի տակ, քանի որ ասում ենք՝ եթե ես չեմ լինելու վարչապետ, ապա ինչու ջանք թափեմ նրան պաշտոնանկ անելու գործում, քանի որ մտածում ենք, որ մեր փոխարեն Նիկոլին պաշտոնանկ է անելու ինչ-որ անտեսանելի ուժ կամ մեկ այլ երկրի ղեկավար, քանի որ դեռ մեր մեջ կան գառան դիմակով բազմաթիվ գայլեր, որոնք իբր հականկոլական են, բայց Նիկոլի ամենավառ աջակիցներն են ու ամեն ինչ անում են ազգի առողջացման եւ պետության ոտքի կանգնելու համար պայքարի ելածներին անվանարկեն ու վարկաբեկեն:

Եւ ամենակարեւորը՝ Աստծուց հեռացած ենք ու չենք էլ փորձում մոտ գնալ, քանի որ չարը շատ է մեր մեջ ու չարն իր ավերը գործում է: Գրեթե բոլորը բոլորին ատում է: Սա է դառը եւ դաժան իրականությունը, որից պետք է ազատվենք, առաջին հերթին ազատվելուց մեր միջի չարությունից: Ատելությունը, փոխադարձ ատելությունը մեզ ոչ մի տեղ չի տանելու:

Ուշադիր եղեք, եթե տեսնում եք մեկը պաթոսախառը ատելություն է տարածում, ապա նա հաստատ բոլորովին այլ նպատակներ ունի, քան հայրենիքի վերածնունդը:

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն