Քաղաքական որոշումը կայացված է. ինչ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին: Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ, սկսել են մանդատից զրկելու գործընթաց ու մեղադրանքն Ազգային ժողովում արդեն կառուցել են: ՔՊ-ականները միաձայն որոշել են, որ բոլորը իրավապահներին պետք է պատմեն նույն սցենարը: Համաձայն իշխանական սցենարի՝ Մհեր Սահակյանը եկել եւ հանձնաժողովի նիստին նստել է Վլադիմիր Վարդանյանի մոտ գտնվող աթոռին, մինչդեռ նախկինում նստում էր դռան մոտ՝ անկյունում:
Նշվում է, որ երեկվա նիստի ժամանակ Մհեր Սահակյանն ավելի ակտիվ է եղել, տեղից ռեպլիկներ է արել ՔՊ-ական պատգամավորների խոսքերի ժամանակ: Այս ամենից հետո, իբրեւ թե, անակնկալ կերպով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վիճաբանություն այն բանից հետո, երբ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, որին հետեւել են ընդդիմադիր պատգամավորի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»: Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Սա եղել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խոսել է Հռոմի ստատուտի ու Վլադիմիր Պուտինին կալանավորելու թեմայից։ Վարդանյանը տեղից վեր է թռել կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է:
Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։ Չնայած այս ամենին՝ ՔՊ-ն արդեն կայացրել է վճիռ Մհեր Սահակյանի մասով. ցուցմունքներ կտրվեն, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետեւից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դատախազությունը Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԱԺ համաձայնությունը. պաշտպան
Մհերի տրամադրությունը լավ էր, ոգին՝ բարձր․ պատգամավորներն այցելել են Մհեր Սահակյանին
Հարց՝ ու՞մ է դա պետք. Պատասխան՝ քպ-ական сброд-ին, որը և հատուկ հրահրել է ծեծկռտուքը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար