Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալիրզա Մոնադին հայտարարել է, որ «Իլհամ Ալիեւը չպետք է վտանգի ենթարկի իր հարաբերական անդորրը»։
Մոնադիի համապատասխան հայտարարությունը ներկայացնում է eadaily-ն՝ վկայակոչելով Iranist-ին։
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով չվտանգել իր ժողովրդի կյանքն ու հարաբերական անդորրը։ Հայաստանի հետ մեր սահմանը երկրի ակտիվներից մեկն է, եւ մենք հույս ունենք, որ Ալիեւը սխալ որոշում չի կայացնի, քանի որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, եւ այդ գործողությունները կարող են միայն թուլացնել մեր հարաբերությունները»։
Իրանցի քաղաքական գործիչը հավելել է. «Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ մեր սահմանը։ Հայաստանն էլ է ուզում պահել այս սահմանը, ուստի ոչ ոք չպետք է խանգարի այդ հարցում»։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև