Արցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար
Այո, որոշակի ժամանակահատված Արցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները ապրել են միասին, բայց նրանք երբեք ինտեգրված չեն եղել, որովհետեւ այ ամբողջ ժամանակահատվածում արցախիցների նկատմամբ Ադրբեջանի կողմից ազգային պատկանելիությամբ պայմանավորված եւ այդ հողի վրա տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ՝ սկսած կյանքի եւ առողջության դեմ, սկսած սեփականության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առջ քաշվող «ինտեգրացիայի» թեզին:
«Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այդ թեզը երբեք իրականություն չի եղել 20-րդ դարից սկսած: Հետեւաբար, սա միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ իր ցանկություններն իրականություն դարձնելու կեղծ փաստարկներն ու պնդումներ են: Մեր խնդիրը պետք է լինի այս խնդրի ողջ բովանդակությունն ու էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը: Եթե ուզում ենք հաջողության ասնել, մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այս ամբողջ պատկերը միջազգային հանրությանը ներկայացնելը: Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը լիարժեքորեն ներկայացնել, ուղիղ հաղորդակցվել միջազգային դերակատարների հետ»,-ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար