Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.
«Տեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում։
Աղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու։ Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»։ Կներեք այս բառիս համար, բայց իսկական տեղեկատվական/քարոզչական վակխանալիա է, որը հետզհետե խուճապային տրամադրություններ է առաջացնում մեր հանրության մեջ։
Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին:
Ու ես արդեն չգիտեմ, թե սրա ելքը որն է։ Մեր պետության նկատմամբ կես տոկոս վստահություն ունենայի, կպնդեի, որ այս աղմուկն արհեստածին է ու պատերազմի վտանգ՝ գոնե թե մոտ ապագայում չկա։
Բայց հիմա նման բան, իհարկե, չեմ կարող ասել։ Ավելին՝ կասկածում եմ, որ դավաճանների այս իշխանության մատը խառն է մեր ժողովրդին ահաբեկելու գործում։ Ի վերջո, մարդիկ պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ալիևի հետ։ Բա չպիտի՞ այնպես անեն, որ հետո ոչ ոք չմեղադրի իրենց դավաճանության մեջ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար