Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։

Սարգսյանն ասաց, որ շարունակելու է աշխատել ՔՊ–ի հետ։

Նա հիշեցրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ–ի թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, եւ հույս հայտնեց, որ նա կընտրվի։

«Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն, եւ հնարավորություն կունենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը մենք իրար հետ համատեղ սկսել ենք 2018 թվականից»,- ասաց նա։

Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ իրենք չորսուկես տարվա ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ծրագրերի մեծ մասը իրականացրել են։

«Իհարկե, տարբեր խոչընդոտներ են ի հայտ եկել իրականացման փուլում, բայց ակնհայտ է, որ կան փոփոխություններ եւ այդ փոփոխությունները օր օրի ավելի տեսանելի են լինելու։ Սկսած տրանսպորտի, կանաչապատման, սոցիալական, իրավական, քաղաքաշինական ոլորտներում։ Այո, կան բացթողումներ, բայց ես ուրախ եմ նրանով, որ եթե համեմատում ենք 2018 թվականից հետո, ապա արդեն քաղաքացիների ակնկալիքները քաղաքային իշխանություններից այլ հարցադրումների ներքո են արվում, ինչը գոհացուցիչ է։ Երեւանցիները պետք է լինեն նույն պահանջատիրությամբ, որ կարողանանք այն ծրագրերը, որ ունենք, իրականացնենք: Իհարկե, քաղաքը բավական բարդ տնտեսություն ունի եւ շատ զգայուն է: Ես ուզում եմ, որ այն համակարգը, որ ստեղծել ենք այս տարիների ընթացքում, շարունակվի: Յուրաքանչյուրս մեր տեղում՝ անկախ նրանից՝ ունենք նեղացվածություն, դժգոհության առիթներ, հիշենք, որ 2020-ին ունեցանք պատերազմ ու զոհեր: Երբ տղաները գնում էին կռվելու, ոչ ոք չէր փնթփնթում, չէր ասում, թե ինչ դժվարություններ կան:

Ընդհանուր առմամբ, մենք բարդ ժամանակներում ենք ապրում եւ իրավունք չունենք մեր ներսում ունենալ պառակտումներ, եւ դրանց հաշվին ունենանք անկայունություններ: Մեզ պետք է համատեղ աշխատանք, անկախ՝ որ պաշտոնում կլինենք:

Ցավալի է, որ վերջին ժամանակաշրջանում դարձել ենք անհանդուրժող իրար նկատմամբ, չճանաչելով մարդկանց սկսում ենք վարկաբեկել, տարբեր անուններ դնել: Կարծում եմ՝ խոսքի արժեքն է փոխվել, խոսելուց առաջ շատ հաճախ չենք մտածում: Այդ արժեքները պետք է վերականգնենք: Պետությունը բացի սահմաններից, նաեւ ապրող մարդիկ ենք, եւ մենք պետք է ինստիտուտներ կառուցենք, որոնք մարդկանցից կախված չլինեն եւ համակարգերն աշխատեն:

Ես իմ աշխատանքում, սկսած 2018-ից, առաջնորդվել եմ այդ սկզբունքով, որ անձնակենտրոն համակարգեր չունենանք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ունենք ծրագրեր, որոնք պետք է շարունակել, որպեսզի կարողանան քաղաքացիների կյանքն ու միջավայրը բրելավել. «Ունենանք օրինակելի մայրաքաղաք: Ես վստահ եմ, որ յն զարգացման տեմպը, որ ունենք, մի քանի տարի հետո հնարավորություն կունենանք այլ քաղաքներին Հայաստանից դուրս, օրինակ լինել, կիսել մեր փորձը նրանց հետ: Իմ համոզմունքն է, որ 2023-ի ավարտից հետո համայքնն արդեն հնարավորություն կունեն իրականացնել ավելի մեծ ենթակառուցվածքային ծրագրեր, քանի որ ըստ էության, այն խնդիրները, որ ընթացիկ կային, հիմնականում հաղթահարել ենք, կամ մոտ ժամանակներս կհաղթահարենք:

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Երեւանի քաղաքապետ, ծառայել Երեւանին, սիրել Երեւանը եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրս կարող ենք իրոք սիրել Երեւանը, եւ մեր վարքով, մեր մտքով, մեր պարտաճանաչ աշխատանքով կարող ենք ավելի լավը դարձնել»,-ասաց քաղաքապետը:

Նա ընդգծեց, որ այս ծառայությունից հետո պատրաստվում է իր գիտելիքների, հմտությունների, կարողությունների շրջանակում եւս ծառայել Հայաստանին. «Շնորհակալություն բոլորիդ, շնորհայալություն ձեր կատարած շխատանքի համար, ներողություն այն մարդկանցից, որոնք միգուցե նեղացվածություն ունեն ինձնից, բայց ես անձնական տիրույթում ոչ մեկից ոչ նեղացվածություն ունեմ, ոչ տրամադրվածություն: Այլ պարզապես ուզում եմ, որ թիմային աշխատանքով առաջ գնայինք եւ միգուցե այդ աշխատանքի ընթացքում եղել են տարբեր ընկալումներ աշխատանքների կամ ձեւի, բովանդակության: 24 ժամ ես հասանելի եմ բոլորիդ համար ցանկացած պահի աջակցելու որեւէ խնդրի լուծմանը Երեւան քաղաքում:

Շնորհակալություն»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ամբողջ աշխատակազմի, վարչկան շրջանների ղեկավարների, աշխտակազմերի անունից, նաեւ երեւանցիների անունից շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին. «Մենք իրր հետ աշխատել ենք 2018-ից սկսած եւ դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել շատ խնդիրների վերբերյալ: Մենք բոլորս մեր ուրույն ձեւով ենք պատկերացնում քաղաքի լուծումները, այդ քաղաքը շենացնելը ամեն մեկս մեր քարն ենք դնում: Ձեր դրած քարերը, վստահ եմ՝ ամուր են եւ մնալու են, չնայած կարճ ժամանակ եք եղել քաղաքապետ: Դուք լինելու եք հիշված»,-ասաց Ավինյանը: