Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

«Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ». Միքայել Հայրապետեան

Միքայել Հայրապետեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ» կամ՝ տեսակների պատերազմ» 

Ընկերս, որը հանրության կողմից սիրված անհատականություն է, մի անգամ հեռախոսով խնդրեց, որ մի խնդրանք փոխանցեմ Ռուբեն Հայրապետյանին։

– Ընկեր, ես ո՜վ, նա ո՜վ, շատ էլ թե նույն ազգանունն ունենք,-կատակեցի ես,- մենք ախր երբեևէ իրար հետ երկու բառ անգամ չենք փոխանակել, չենք ճանաչում իրար։

– Բացառված է, որ քեզ չիմանա,- պնդեց ընկերս,- համարը գտիր, զանգիր ու հանդիպիր։
Անդրանիկ Քոչարյանից ճշտեցի համարը, զանգահարեցի, ասացի անուն-ազգանունս, խնդրեցի հանդիպել։ Ասաց, որ հիմա մեքենայում է, մտնում է Շուշի, հաջորդ օրը կվերադառնա ու կհանդիպենք։ Հաջորդ օրը ոչ թե սպասեց, որ ես զանգահարեի, այլ ինքը հետ զանգեց ու ասաց, որ պատրաստ է հանդիպման։ Մեկ այլ ընկերս, որ այդ պահին մեր տանն էր, ինձ տարավ Ֆուտբոլի ֆեդերացիա։ Ընկերոջս խնդրանքը փոխանցեցի, որն այնպիսի մի պատրաստակամությամբ հաջորդ օրն իսկ արեց, որպիսին միայն եղբայրն է անում եղբոր համար։

Մեկ տարի անց մեկ այլ ընկերս խնդրեց հանդիպել Ռուբեն Հայրապետյանին՝ դարձյալ խնդրանքով։ Ասացի․

– Ախր, կյանքումս այդ մարդուն մեկ անգամ եմ հանդիպել, այն էլ՝ մեր ընկերոջ խնդրանքը փոխանցելու, որ բացարձակապես ֆինանսական խնդիր չէր, այլ մարդկային-բարոյական։

– Քեզ հաստատ հարգում է, քո անունից խնդրիր ինձ համար, կանի,- պնդեց ընկերս։

Ի դեպ, այս բոլոր մարդիկ, ում մասին ասում եմ «ընկերս» (իսկ ես մատների վրա հաշված մարդկանց մասին կարող եմ օգտագործել այդ բառը՝ առանց պայքարի ընկեր, կուսակցական ընկեր, մանկության ընկեր և նմանատիպ այլ էպիտետների), հանրությանը քաջ հայտնի մարդիկ են, և եթե սա կարդալով կամենան, թող իրենք վկայեն իրենց մասին։

Իր ներկայությամբ զանգահարեցի, և դարձյալ պայմանավորվեցինք հաջորդ օրվա համար։ Այստեղ սկսվում է ամենակարևորը։

Շատ ջերմ ընդունեց Ռուբեն Հայրապետյանը՝ ասես կյանքում ոչ թե մեկ անգամ էինք հանդիպել, այլ վաղեմի բարեկամներ էինք։ Համոթ ինձ՝ փորձեցի «դիվանագիտություն» անել՝ հեռվից սկսել։ Ասացի․

– Օրինակ, դու ո՞նց ես կարծում՝ ձեր իշխանությամբ երկրում իմ, Շանթի․․․ (տվեցի ևս երկու հոգու անուն) տեսակն ապրելու իրավունք ունի՞։

– Ես երևանցի տղա եմ, գիտեմ տեսակն ինչ է, ես տեսակը տեղը բերող մարդ եմ։ Քո ու Շանթի հետ էն մյուս անունները չխառնես,- չոր կտրեց Ռուբեն Հայրապետյանը։- Ես ինքս ինձ ձեր տեսակի հետ չեմ կարող համեմատել, ձեզնից Հայաստանում քիչ կա։

Իհարկե, հպարտ էի, որ ինքն ինձ էլ Շանթի կողքին դրեց․ Շանթ Հարությունյանն ունիկում է։ Այլևս ավելորդ էր ընկերոջս խնդրանքը փոխանցել։ Ասեմ, որ դարձյալ համոթ ինձ՝ փոքր-ինչ կասկածեցի նրա խոսքերի մինչև վերջ անկեղծությանը։ Ինչո՞ւ եմ ասում «համոթ ինձ», որովհետև տարիներ անց եթերով նայեցի նրա մի հարցազրույցը, երբ խոսում էր արցախյան պատերազմի գեներալների ու հերոսների մասին, ասաց, որ նրանց հետ ընկերակցելն իր համար պատիվ է։ Անմիջապես հիշեցի Շանթի ու իմ մասին նրա ասածն ու ամաչեցի ժամանակին փոքր-ինչ կասկածած լինելուս համար։

Ի դեպ, սա «բզիկ» չէ․ երբ ընդհատակում էի, «Տեսակների պատերազմ» վերնագրով մի հոդված էի տպել դարձյալ ընդհատակում գտնվող պայքարի ընկերոջս՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում։ Դա ապրված, գիտականության աստիճանի խորացված գաղափար էր և է ինձ համար։

2019թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, և դեռ պատերազմ չկար, ու նա հանրության գերակշիռ մեծամասնության համար աստված էր կամ կիսաստված, ինչպես կասեր Օստապ Բենդերը, նույն հարցը տվեցի վարչապետին՝ կառավարության իր սենյակում սուրճ խմելիս։ Ի զարմանս ինձ՝ իմ վաղեմի բարեկամն ասաց․

– Բայց ո՞րն է քո տեսակը, Միքայել։
Սփրթնեցի ու ասացի․

– Ուրեմն մեր զրույցն ավարտվեց, Նիկոլ։ Ես գնամ։

Հետո ինքն իրեն խմբագրելով՝ ասաց․

– Ես մասնագիտությունը նկատի ունեի։

Չեմ կասկածել և չեմ կասկածում նրա ազնվությանը․ նա այդ պահին իրոք մասնագիտությունը նկատի ուներ։ Հենց դա՛ էլ ցավալի էր։ Ու ասացի․

– Մի՞թե մարդու մասնագիտությամբ է որոշվում նրա տեսակը։

Քանի որ չափազանց ընդունակ մարդ է Նիկոլը, հասկացավ, թե ինչ նկատի ունեի․ և համաձայնեց։ Բայց իր ներսի նախադրվածքն էր այնպիսին, որ տեսակը մասնագիտություն է, զբաղեցրած դիրք և այլն։ Տագնապեցնողը հենց այդ նախադրվածքն էր։ Հետո մենք շարունակեցինք ամենայն ջերմությամբ զրուցել մի քանի խնդիրների մասին, համբուրվեցինք ու հրաժեշտ տվեցինք իրար։

Երբ դուրս եկա վարչապետի աշխատասենյակից և վերցրեցի ընդունարանում հանձնած հեռախոսս, անմիջապես միացրի ու ենթագիտակցորեն հավաքեցի Ռուբեն Հայրապետյանի համարը․ կրկնեմ՝ նրան մինչ այդ տեսել էի երկու անգամ, երկուսն էլ ընկերներիս խնդրանքով։ Ուզում էի ասել․ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Մտքերս այնքան հախուռն ու խուռներամ էին, որ մեկ զանգ չգնացած՝ անջատեցի՝ մտածելով, որ երբ զանգեմ ու ասեմ այդ մեկ նախադասությունը, բնականաբար պիտի հարցնի՝ ինչո՞ւ։ Իսկ այդ վիճակումս ինձ կես ժամ պետք կլիներ, որ կարողանայի հոդաբաշխ բացատրել։ Անմիջապես զանգեցի ընկերոջս ու թախանձեցի, որ հենց հիմա թողնի բոլոր գործերը և ընդառաջ գա ինձ, գնանք որևէ տեղ, ու ես այնքան խմեմ, որ մոռանամ։

Փառք Աստծո, ընկերս արագ եկավ, երկուսով մտանք մի գինետուն, և ես իրոք շատ խմեցի։ Ընկերս անընդհատ հարցնում էր․

– Սա քեզնից չէ․ ի՞նչ է պատահել։ Վարչապետի հետ վիճե՞լ ես։

– Չէ,- ասում եմ,- շատ ջերմ էինք, իրեն էլ հարազատ եմ համարում ինձ։ Ես տագնապած եմ Հայաստանի անվտանգության համար։ Մեզ վատ բան է սպասվում։

Իհարկե, վարչապետի հետ ամենևին չէինք խոսել մեկ տարի հետո սկսվելիք պատերազմից, սակայն ինձ նման մեկի համար անվտանգությունը ոչ թե հազար տանկ կամ ինքնաթիռ ավել ու պակաս ունենալն է, այլ մտածողությունը, բանական նախադրվածքը։ Բայց մի բան, այնուամենայնիվ, ասացի ընկերոջս։

– Գիտե՞ս, դու երկրորդն ես, ում ուզեցի զանգել։ Առաջինը, ում համարը հավաքեցի, Նեմեցի համարն էր, ուզում էի միայն մի բան ասել՝ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Ընկերս ծիծաղեց ու ասաց․

– Բայց ինչո՞ւ հենց իրեն, ճանաչո՞ւմ ես։

– Տեսակի հարց է, եղբայրս, տեսակի հարց,- կրկնում էի ու կոնծում։

Ինձ երևի ոչ ոք այդպես խմած ու չհարբած չի տեսել։

Հաջորդ օրը տեսակի մասին այդ դրվագը միայն Շանթ Հարությունյանին պատմեցի։ Շանթը խորը մարդ է, ազնվագույն հոգի։ Ու թեև խորապես հասկանում էր տագնապս, բայց հոգեվիճակս տեսնելով՝ փորձում էր հանգստացնել․

– ԹարԳի, ընԳեր, թարԳի։

Հետո գուցե ուրիշներին էլ պատմած լինեմ, թեև չեմ կարծում։

Հիմա էլ չեմ կարծում, թե սա ընթերցողները լուրջ կընդունեն, որ այդ մեկ հատիկ անմեղ պատասխանից կարելի է եզրակացնել, թե անվտանգություն կարող է վտանգվել։ Մի քիչ բարդ բան է՝ հոգևորի ոլորտից։

Եվս մեկ բան, որ ինչպես Չարենցը կասեր, չմարած պարտամուրհակի նման ծանրացած է սրտիս։ Պոլիտեխնիկում համակարգչով տեսա, որ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ու թեև կյանքում երկու անգամ էի ընդամենը հանդիպել իրեն, այն էլ՝ ոչ անձնապես ինձ համար, որոշեցի անմիջապես գնալ ոստիկանական շենքի մոտ և միանալ ցուցարարներին, բայց երբ կադրերում տեսա ինձ համար բարձրագույն օրենքի՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի լլկողների մռութները, մտափոխվեցի։ Ու մինչ կհասնեի կացարանս, Ռուբեն Հայրապետյանին արդեն ազատ էին արձակել։ Զանգահարեցի իրեն ու անկեղծորեն ասացի, որ թեև ամբողջ սրտով կուզեի գալ ու իր ազատությունը պահանջողներից մեկը լինել, բայց գաղափարն ու սկզբունքներն ինձ համար ավելի բարձր են։ Ասացի․

– Գիտեմ, որ Ձեր տունը ոստիկաններով շրջափակված է, բայց խնդրում եմ, որ ի հեճուկս հենց դրանց, գամ հյուր, և ինձ մեկ բաժակ սուրճ հյուրասիրես։

Շանթ Հարությունյանի հետ խնդրեցինք Շահենին՝ Շանթի որդուն, և մեզ տարավ Ռուբեն Հայրապետյանի տուն։ Տունն իրոք շրջապատված էր ոստիկաններով։ Շանթին ասացի․ «Արի, շատ դանդաղ գնանք, թող մենթերը շատ չտանջվեն, հանգիստ նկարեն մեզ ու գնան զեկուցեն՝ ում ուզում են»։ Այդպես էլ արեցինք։

Գիտեմ, որ երկարեց այս գրությունս, բայց ախր սա հենց արժեքների դաշտից է, որ այնպես ստորաբար լլկվում է այսօր։ Ու եթե, սիրելի ընթերցող, կհամաձայնես, վերջին մի դեպքի նկարագրություն ևս։

Մի օր Շանթ Հարությունյանը և մեր երկու այլ ընկերներ իմ կացարանում զրուցում էինք։ Հետո, ինչպես հաճախ է պատահում, ես վատացա, շտապօգնություն կանչեցին ընկերներս։

Եկան, սրսկեցին, ահագին վախեցրին ու գնացին։ Բանից պարզվում է, որ հաջորդ առավոտյան Շանթն ինչ-որ առիթով հանդիպած է եղել Ռուբեն Հայրապետյանին ու իմիջիայլոց ասել, որ երեկ ես վատացած եմ եղել։ Հենց հաջորդ օրն իսկ Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց և երկար համոզում էր, որ կատակ բան չէ այդ վիճակս, որ իր տառապանքը փորձ ունի, որ ինձ ինքը տանի բժշկական հետազոտման և բուժման։ Ես իհարկե հրաժարվեցի, ինչպես երեկ այն տասնյակ մարդկանց առաջարկներից, ովքեր ամենայն անկեղծությամբ ուզում էին օգտակար լինել ինձ՝ Հայէկոնոմբանկի հետ կապված թյուրիմացության հարցում։ Այստեղ Արժեքն է էականը, և ես դա երբեք չեմ մոռանա ու երախտապարտ եմ հենց միայն ազնիվ ցանկության և անկեղծ պատրաստակամության համար։ Կարծում եմ՝ երխտագիտությունը ևս արժեք է, այն էլ՝ առաջնայիններից։

Քանի դեռ մեզանում Արժեքի գնահատման չափանիշեր չկան կամ մանր են այնքան, որ կարող են չափվել նյութով կամ դիրքով, մասնագիտությամբ կամ շնական լակեյությամբ, մեր պետությունը ողնաշարը շտկել կա՛մ չի կարողանա, կա՛մ կիսակքած մի դիրքի կգա ու վերջ։

Այնպես որ, սիրելիներս, տեսնելով մեր ներկան ես կրկնում եմ վաղուց չասածս խոսքը․ «Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ»։

Իսկ Ռուբեն Հայրապետյանին խնդրում եմ ներող լինել իր անվան հետ այսպես անփույթ վարվելուս համար․ ուղղակի խոսքերը մեջբերելիս խմբագրումներ չարեցի, այսինքն՝ չկեղծեցի ու պահեցի հարազատորեն, ինչպես ասվել է։ Ինքը խորապես հասկացող և քաղաքի՛ մարդ է ու ըմբռնումով կմոտենա, մանավանդ որ իմ պատկերացմամբ «նեմեցը» միշտ և ամենուր պատվանուն է, և ոչ թե խարան, ինչպես այսօր միմյանց որպես հայհոյանք տրվող համատարած «թուրքը»։

Եվ եթե մի օր Ռուբեն Հայրապետյանն ապաքինված Հայաստան վերադառնա, ինձ համար պատիվ կլինի այդ տեսակին օդանավակայանում դիմավորողների մեջ լինել՝ որպես տեսակը հասկացող ու իր պես գնահատող»։