Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Հանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակել Տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում Հութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատում Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել Kia EV9-ն ավելի պահանջված է դարձել Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ

ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանաՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԻջևանը՝ իր բնակիչների աչքերով (տեսանյութ) Մեսսին սահմանեց բացարձակ ռեկորդ«Բարսելոնան» իսկական գոլառատ հրավառություն պարգևեց իր երկրպագուներինԱրևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. ՇոյգուՄիջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն 0 կապ (տեսանյութ). Ռուբեն ՌուբինյանՌուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահMicrosoft AI-ի ղեկավարը զգուշացնում է՝ ԱԲ-ն կարող է դառնալ մարդկանց հետ ռեսուրսների համար մրցող «սիլիկոնային տեսակ»Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանըԱբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակովԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչCOP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան
Հայաստան

Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018թ–ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից:
Նիկոլին իշխանության բերողներին պետք են ՀԱՊԿ-ի դեմ պայքարող դերակատարներ, որովհետև ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն ու քանդելն արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է: Նիկոլին շարունակում են օգտագործել նաև այս հարցում, որովհետև տեսնում են, որ նա իրականում չգիտե, թե ինչպե՞ս համագործակցել բարդ ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի:
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ խուլ հակամարտության մեջ մտած Հայաստանը, այլ տեղերից չունի առաջարկվող այլընտրանքներ: ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում, կամ եթե ապագայում սպասում են, ապա միայն Թուրքիայի հովանու տակ: ՀԱՊԿ-ի հետ թել առ թել կապերը խզող կապիտուլյանտների Հայաստանն այդ կերպ իր աստիճանական հեռացումն է ցուցադրում Ռուսաստանից՝ դիմացը ոչ մեկից ոչինչ չստանալով:
Նիկոլը Հայաստանը տանում է դեպի վճռական մենակի կարգավիճակ: Այսպես շարունակելու պարագայում, աշխարհում չի գտնվելու մի երկիր կամ կազմակերպություն, որը վճռականորեն կկանգնի Հայաստանի կողքին: Նույնիսկ մեր բարեկամ Ռուսաստանը կամ Ֆրանսիան պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև տեսնում են, որ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր ակնհայտ շահերը: Սա Ադրբեջանին լրացուցիչ հնարավորություն է տալու Թուրքիայի հետ մեկտեղ, ուժի միջոցով կամ առանց ուժի կիրառման, վերջնականապես ազատվել Հայաստանից ու հայկական հարցից:
Նիկոլը նման է մի երեխայի, որը չիմանալով թե ինչպես են խաղում խաղալիքներով՝ քանդում և փչացնում է դրանք: Այդպես նա վարվեց Արցախյան հարցի հետ, այդպես նա վարվեց Հայոց Բանակի հետ, այդպես է նա վարվում միջազգային հարաբերություններում, այդպես է նա վարվում Հայաստանի պետական կառավարման համակարգի հետ, այդպես է վարվել հայ հասարակության հետ, հայ եկեղեցու հետ և այլն:
Կառուցելու, ստեղծելու, արարելու, բարեկամանալու, վստահություն ստեղծելու, բարի համբավ ձեռք բերելու շնորհք չունեցող Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք, իսկ հայկական պետականությունը վերածել է համաշխարհային քաղաքական քարտեզի ավելորդ գոյացություն, որը կայուն գործընկերոջից վերածվելու է բոլորին խանգարող անվստահելի միավորի:
Պատերազմ ստանալու, ներքին և արտաքին հակամարտություններ բստրելու, ինչպես նաև մանիպուլյացիաների պոպուլիստ վարպետը՝ հենվելով հասարակության` քաղաքականապես անգիտակից խավի վրա, քոռ դանակով դանդաղ մորթում է հենց այդ խավի և նրանց երեխաների վաղվա օրը:
Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին: Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ էր ռազմա-տեխնիկական հարաբերություներ կառուցում ՀԱՊԿ-ի հետ: Սերժ Սարգսյանը ինչպե՞ս էր կարողանում զարգացնել և խորացնել ՀԱՊԿ-ի հետ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական հարաբերություններն ի շահ Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության: Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ:
ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը: Կրկնում եմ՝ դժվար էր, բայց հնարավոր և օգտակար: ՀԱՊԿ-ից քայլ առ քայլ հեռանալով մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկին վնաս չենք տալու, բայց որ Նիկոլը Հայաստանին ևս մեկ վնաս է հասցնելու՝ դրանում կարող եք չկասկածել: