Հերթական դավաճանական քայլը
Այսպիսով, վարչապետ կոչեցյալը կատարում է հերթական դավաճանական քայլը՝ հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։ Պարզ է, հաջորդ քայլը ՀԱՊԿ-ց դուրս գալն է լինելու։2018թ․ այդ արարածը հետևողականորեն գործում է Ռուսաստանի դեմ՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք, Վլադիմիր Պուտինի «ընդունելություն», Նավալնի և այլն։ Արդեն համոզված եմ, որ 2022թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմը համաձայնեցված էր Ադրբեջանի «բարեկիրթ» գործընկերոջ հետ։Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքնուրույն որոշում կայացներ Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ երկիր ներխուժելու մասին։
Ներքին պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը հարձակվում է, հայկական կողմը չի դիմադրում և հետո դիմում ՀԱՊԿ-ին, իմանալով, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, միջազգային այս խառը իրավիճակում պատերազմ չեն սկսի Ադրբեջանի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ Ռուսաստանը մտներ Ադրբեջանի դեմ պատերազմի, սա նույնպես ձեռնտու կլիներ վարչապետ կոչեցյալի տերերին՝ երկրորդ ճակատ բացելով ընդդեմ Ռուսաստանի։ Այսպիսով , սեպտեմբերին զոհելով 200-ից ավելի երիտասարդ կյանքեր, վարչապետ կոչեցյալը կատարեց հերթական դավաճանական քայլը, հետևողականորեն Հայաստանն ու Արցախը տանելով կործանման։ Եվ այս ամենը հանուն փողի․․․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար