Մոսկվայկում հայ տաքսիստ է կալանավորվել
Մոսկվայկում հայ տաքսիստ է կալանավորվել, ում կասկածում են ուղեւորին թունավորելու մեջ: Դրանից զատ, լրատվամիջոցների տեղեկություններով, 29-ամյա Վահագն Կարապետյանին կարող են մեղադրել գրեթե 100 մարդու սպանության մեջ: Նրա զոհերի թվում է նաեւ հայտնի հաղորդավար Արթուր Բիտովը:
Վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովային՝ ТВЦ-ն հայտնում է, որ 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը ծանր վնաս հասցնելու, որը տուժողի մահ է առաջացրել, ուղեկցվել է կողոպուտով» հոդվածով:
2017 թվականի ապրիլի 9-ին Մոսկվայում Դվինցեւ փողոցի երթեւեկելի մասից ոչ հեռու հայտնաբերվել էր 54-ամյա տղամարդու մարմինը՝ առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել է, որ տղամարդը մահացել է էթիլ սպիրտի եւ հոգեմետ դեղի համակցությամբ թունավորվելու հետեւանքով: Կասկածյալին հաջողվել է ձերբակալվել:
«Քննության տեղեկություններով՝ 2015 թվականից տղամարդը մասնավոր տեղափոխման ծառայություն է մատուցել եւ տարբեր պատրվակներով իր հաճախորդներին առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախապես լուծել է հոգեմետ դեղեր: Որից հետո սպասելով դեղերի ներգործությանը՝ մեղադրյալը հաճախորդներին կողոպտել է»:
Քննիչները խուզարկություն են կատարել տղամարդու բնակարանում: Առգրավվել են բազմաթիվ հեռախոսներ, ավելի քան 100 ձեռքի ժամացույց, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ուժեղ ներգործող հոգեմետ դեղամիջոցներ:
Ինքը կալանավորվածը հարցաքննության ընթացքում ընդունել է հանցագործությունները կատարելու մեղքը:
Այժմ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրան արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ