Լաչինի միջանցքում որեւէ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրով
Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է ամբողջությամբ համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Այս մասին փետրվարի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա պարզաբանել է, որ դա նշանակում է բացառապես քաղաքացիական եւ ռազմական բեռների եւ քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն։
«Ահա դրան մենք հասնում ենք մեր շփումներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գծով։ Այնտեղ նախատեսված չէ ինչ-որ անցակետերի ստեղծում, բայց տեխնիկական միջոցներով հնարավոր է վերացնել կասկածները, որոնք առկա են այն առնչությամբ, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության։ Մենք այսօր դրան անդրադարձել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,-նշել է Լավրովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար