Խաղաղություն առանց արդարության ընդամենը հրադադար է. Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում: Պատգամավոր Խաչատրյանը Եվրանեսթում մասնավորապես նշել է.
«Կցանկանայի իմ ելույթը սկսել «շնորհակալություն» հայտնելով Ադրբեջանցի գործընկերոջը, ով ընդունեց, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից դուրս է, Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է
Այժմ թույլ տվեք անցնել ելույթիս։
Հարգելի գործընկերներ,
Այսօր մենք կխոսենք խաղաղության, ազատության և արդարության մասին։ Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը, արդարությանը և ազատությանը։ Աշխարհի բոլոր համակարտությունները, ներառյալ արևելյան գործընկերության տարածաշրջանում պետք է կարգավորվեն այս սկզբունքների վրա։ Որևէ խաղաղություն առանց արդարության ընդամենը հրադադար է։ Երկար թե կարճ, միևնույն է՝ ընդամենը հրադադար է։
Այսօր մենք մեծամասամբ խոսելու ենք մի հակամարտության մասին՝ Ուկրաինական պատերազմի։ Բայց մեկ այլ չկարգավորված հակամարտություն էլ կա։ Հակամարտություն, որը սկսվեց Խորհրդային Միության առաջին օրերին, երբ բոլշևիկները Լեռնային Ղարաբաղը կցեցին Ադրբեջանից։ Այդ օրվանից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էսեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Սարսափելի պատերազմ սկսվեց 90-ականների սկզբին։ Երկրորդ պատերազմը ժայթքեց 2.5 տարի առաջ։ Չնայած Ադրբեջանի պնդումներին, հակամարտությունը կարգավորված չէ, հակամարտությունը դարձյալ տառապանք է պատճառում երեխաներին և տարեցներին, կանանց և տղամարդկանց։
Տարիներ առաջ միջազգային հանրությունն առաջարկեց հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքները», որոնք հիմնված էին Հելսինկիի 1975 թվականի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք։ Ընդամենը մեկ ամիս առաջ Եվրոպական Խորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին բանաձևում բարձրաձայն և աներկբայորեն հայտարարեց, որ այս սկզբունքները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և արդար կարգավորման հիմքը հանդիսանան։ Ի դեպ, թույլ տվեք օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն եվրոպատգամավորներին, ովքեր այդ բանաձևին կողմ են քվեարկել։ Հիմա ես դիմում եմ արևեօյան գործընկերության երկների մեր գործընկերներին։ Եթե մենք մեր տարածաշրջանի հարավ-արևելքում իրոք խաղաղություն ենք ուզում, մենք պետք է նախ արդարություն հաստատենք։ Արդարությունը կհաստատվի, եթե վերջնական կարգավորումը հիմնված լինի այն սկզբունքների վրա, որ ես նշեցի։
Շնորհակալություն»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար