Ամերիկացին ռուս կնոջ հետ ամուսնանալու համար պայթեցրել է տունը, որտեղ գտնվում էր իր կինը
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ 59-ամյա Սթիվեն Փիրուսը, որը ըստ քննության վարկածի՝ սպանել է կնոջը եւ պայթեցրել սեփական տունը, ծրագրել էր ամուսնանալ ռուս կնոջ հետ, հայտնում է NBC-ն:
Հանցագործությունը կատարվել է օգոստոսին Մադիսոն քաղաքում: Ենթադրվում է, որ տղամարդը կնոջը գնդակահարել է, որից հետո նկուղում բաց է թողել կենցաղային գազը եւ տունը պայթեցրել՝ սպանության հետքերը վերացնելու համար: Ոստիկանությունը մարմինը հայտնաբերել է եւ պարզել, որ կինը բռնի մահով է մահացել, որից հետո Փիրուսը կալանավորվել է եւ մեղադրվել սպանության, հրկիզման ու վտանգավոր վարքի համար: Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ կինն ինքն է խնդրել իրեն սպանել, քանի որ դեպրեսիայով էր տառապում:
Խուզարկությամբ եւ Փիրուսի նամակագրության ուսումնասիրությամբ ոստիկանները հայտնաբերել են Ռուսաստանից Օլգա անունով աղջկա մերկ լուսանկարներ, ինչպես նաեւ հաղորդագրություններ, որոնցում նրանք քննարկում են ԱՄՆ նրա տեղափոխությունը եւ ապագա հարսանիքը: Նշվում է, որ Օլգան Վիսկոնսինում է եղել 2 տարի առաջ, երբ, հավանաբար, ծանոթացել է Փիրուսի հետ: Նրա վերադարձին խոչընդոտել են վիզայի հետ կապված խնդիրները:
Փիրուսի գործով դատաքննությունը նշանակված է նոյեմբերի 1-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ