Եվրոպական երեք երկիր և Իսրայելը իր փրկարարներին հետ է կանչել Թուրքիայից` «մարադյորների» պատճառով․ Հարություն Մնացականյան
Սպիտակի երկրաշարժի ժամանակ մարադյորություն գրեթե չի եղել, մարադյորության հիշատակում արել ա միայն մեր վայ կինոռեժիսեր Սարիկ Անդրեասյանը` իր նկարած ֆիլմում,- ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Հարություն Մնացականյանը։
«Էն որ աջ ու ձախ մեր ժողովրդին կպնում են, հիշե'ք մեկ փաստ , եվրոպական երեք երկիր և Իսրայելը իր փրկարարներին հետ է կանչել Թուրքիայից` մարադյորների պատճառով, քանի որ Թուրքիան չի կարողանում վերահսկողություն իրականացնել և ապահովել փրկարարների անվտանգությունը։
Սպիտակի երկրաշարժի ժամանակ մարադյորություն գրեթե չի եղել, մարադյորության հիշատակում արել ա միայն մեր վայ կինոռեժիսեր Սարիկ Անդրեասյանը` իր նկարած ֆիլմում։ Ասեմ ավելին, գաղութներից ազատ են արձակել բանտարկյալներին, բոլորը գնացել միացել են փրկարարական աշխատանքներին ու մեկի պես հետ են եկել, ոչ մի փախուստ, ոչ մի չէպէ չի եղել։
Ինչ խոսք, կարողացան էլի 32 տարի հնարավորինս քանդել ու պղծել էս երկիրը ու նույն կերպ շարունակվում է։ Հա մի քանի հոգի էլ ( իհարկե ոչ հասարակ ժողովրդից) նստել էին օգնությունների ալիքի վրա, որոնցից մեկն էլ ըստ ոչ հավաստի աղբյուրների դեռևս պատգամավոր է։
Նույն պատկերը եղել է Սուրմալուի պայթյունի ժամանակ, միլիոնների ապրանք կար, մի չոփ չեն տարել փրկարարական աշխատանքների մասնակցող ժողովուրդը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար