Արցախի իշխանությունները չեն հանդարտվում․ Հրանտ Մելիք -Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացին, գրում է.
«Արցախի իշխանությունները չեն հանդարտվում։ Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների գործընթաց են սկսել։ Եվ ես չեմ հավատում նրանց հռչակած նպատակներին։ Այդ նպատակներին հասնելու այլ հնարավորություններ էլ կան։ Ու իրենք դա շատ լավ գիտեն։
Խնդիրն այլ տեղ է՝ բոլորին սիրաշահելու, բոլորին բավարարելու Արցախի նախագահի անհագ ցանկության մեջ։ Ընդ որում, բոլոր ասելով բառացիորեն բոլորին նկատի ունեմ՝ Փաշինյանին, Ալիևին, Պուտինին, Արցախի էլիտաներին, Հայաստանի ընդդիմությանը և այլն, և այլն։
Ու նրան թվում է, որ կարող է հաջողել։ Ուզու՞մ է Փաշինյանը Սամվել Բաբայանին Արցախում պաշտոնի նշանակել՝ խնդրեմ։ Ալիևը դե՞մ է Ռուբեն Վարդանյանի ներկայությանն Արցախում՝ կրկին խնդրեմ։ Ռուսներն ի՞նչ ցանկություն ունեն՝ նորից ոչ մի պրոբլեմ։ Ու այդպես օրը մեկ որոշում կայացնելով, հաջորդ օրն այդ որոշումը փոխելով ապրում են։ Սա է Արայիկ Հարությունյանի մարտավարությունը։
Հիմա էլ Սահմանադրության փոփոխություն։ Ասում են՝ Սամվել Բաբայանի պահանջով է արվում։ Կրկին, ըստ լրատվական կայքերի հրապարակումների, վերջինս ուզում է վարչապետ դառնալ Արցախում։ Կամ, գուցե նախագահ։ Նրան շատ չկա։ Ու դա կլինի Արայիկ Հարությունյանի վերջին վատությունը Արցախին։ Եթե, իհարկե, վաղը նորից որոշում չփոխի…
Մինչդեռ Արցախին այսօր միանգամայն այլ լուծումներ են պետք։ Այլ մոտեցումներ։ Հավատք է պետք Արցախին ու պայքար։ Դիմանալ ու դիմադրել։ Չզիջել։ Ոչինչ չզիջել թշնամուն։ Եվ բոլոր նրանք, ովքեր կշեղեն ժողովրդին այս օրակարգից, վստահաբար առաջնորդվում են կեղտոտ մտադրություններով ու շահերով»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար