Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Կարծիք

Հայաստան. «ժողովրդավարության բաստիո՞ն» թե՞ բռնապետություն. Միքայել Համբարձումյան

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ԲԱՍՏԻՈ՞Ն» ԹԵ՞ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը բոլորս հասկանում էինք, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնց պարագայում մենք ինքներս չենք կարող համարել, որ ապրում ենք կայացած ժողովրդավարական երկրում, հեռու ենք դրանից, ընդ որում պետության ղեկավարները ևս նման պնդում իրենց երբեք թույլ չէին տալիս հրապարակային անել, չէին փորձում համոզել, ներշնչել, պարտադրել մարդկանց, որ նրանք, իբր, ապրում են ժողովրդավարական երկրում: Այդ իմաստով հասարակության և իշխանության հարաբերությունները եղել են պարզ ու ազնիվ, այսինքն՝ ունեինք այն, ինչ ունեինք, և որևէ մեկը իրականությունը չէր փորձում խեղել։

ժողովրդավարական երկիր ունենալը նպատակ էր, երազանք, որին մարդիկ ձգտում էին հասնել, այն համարում էին դեպի բարեկեցիկ կյանք տանող հիմնական ճանապարհն ու, ըստ էության, դրա համար էլ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխությունը։

Այսօր իրավիճակը բացարձակապես այլ է. հեղափոխություն իրականացրած անձինք գալով իշխանության` առաջադեմ աշխարհին և հենց իրենք իրենց համոզել են, թե Հայաստանն, իբր, դարձել է ժողովրդավարական երկիր, ավելին՝ «ժողովրդավարության բաստիոն», ընդ որում այդ ներշնչանքն ուզում են պարտադրել նաև քաղաքացիներին, ինքնախաբեությամբ ընդունել, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում։

Բայց արդյո՞ք ժողովրդավարական երկիրը փաստացի լինում է այնպիսին, ինչպես Հայաստանում է, թե՞ այստեղ իրականում բռնապետություն է՝ իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով։

Ժողովրդավարական երկրում մեր ապրելու փաստարկի կողմնակիցները, իշխանության համակիրները, հիմնականում մատնացույց են անում 2021 թվականին կայացած ԱԺ ընտրությունները` նշելով, որ գործող իշխանությունները հաղթել են բացարձակ արդյունքով, արդար ու թափանցիկ ընտրությունների պայմաններում, սակայն իրենց մի պարզ հարց չեն ուղղում` արդյո՞ք այդ ընտրություններում կհաղթեր Նիկոլ Փաշինյանը, եթե չշարունակեր զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, հրաժարական տված լիներ ու իշխանության ղեկին գտնվեր ընդդիմադիր կամ առնվազն չեզոք որևէ քաղաքական գործիչ։ Անձամբ ես խիստ կասկածում եմ (վարչական ռեսուրսի օգտագործումը որոշիչ է)։ Ցավոք մեր երկրում ընտրություններով իշխանափոփոխություն չի եղել ու կարծես չի էլ լինելու։ Ընդհանրապես ընտրությունների մասին դատողություններ անելիս պետք է հիշել ՏԻՄ ընտրությունները, հատկապես այն իմաստով, թե ի՞նչ ճակատագրերի են արժանացել ՔՊ-ին տեղերում հաղթած ուժերն, անձինք։

Բռնապետությունում մեր ապրելու փաստարկի կողմնակիցները, ՔՊ-ին դեմ մարդիկ, հիմնականում մատնացույց են անում հետևյալը.

երկրի Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ՔՊ պատգամավորները, Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները, գլխավոր դատախազը, ուժային կառույցների (ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե) բոլոր ղեկավարները, Մարդու իրավունքների պաշտպանը (վերջին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախարարները, տարբեր գերատեսչությունների ղեկավարները վարչապետի ու նրա հետ կապ ունեցող քաղաքական-օլիգարխիկ շրջանակների կցորդն են, ինքնուրույնությունից զուրկ պաշտոնյաներ։ Այսինքն՝ իշխանությունն ուզուրպացված է մեկ անձի՝ վարչապետի կողմից, խախտվել է իշխանության թևերի բալանսավորման սկզբունքը, երկրում չկա ոլորտ, պաշտոնյա, որն ունի քիչ թե շատ ինքնուրույնություն, անկախություն, փաստացի նրանք բոլորը վարչապետի կամակատարներն են, ովքեր երկրին, պետության ծառայելու փոխարեն ծառայում են իշխանավորին,
բանակը թուլացնելով (քանդելով) խիստ ուժեղացվում են ոստիկանությունը, քննչական, դատախազական, դատական մարմինները, այսինքն՝ բռնաճնշման գործիքները,
երկրի ֆինանսական ռեսուրսները տնօրինվում են կամայական և աննպատակ, ահռելի միջոցներ ուղղվում են իշխանությունում գտնվող անձանց համար նախատեսված ճոխություններին, ստանում են խիստ բարձր աշխատավարձ, պարգևավճար, գնում են թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ, աշխատում են շքեղ վերանորոգված աշխատասենյակներում, կատարում են անհասկանալի ներկայացուցչական և այլ ծախսեր, հովանավորում են իրենց հետ փոխկապակցված անձանց,
իշխանությունում գտնվողները, նրանց մերձավորները և փոխկապված անձինք ակնհայտորեն հարստանում են հանրության համար ոչ թափանցիկ եղանակով ու աղբյուրներից,
վարչապետի, նրա քաղաքական մերձավոր թիմի անդամներից որևէ մեկն առ այսօր ոչ մի առիթով հրաժարական չի ներկայացրել, ինչպես նրանք, այնպես էլ նրանց ընտանիքի որևէ անդամ քրեական կամ այլ պատասխանտվության չի ենթարկվել` կարծես բոլորը երկնքից իջած հրեշտակներ են։ Եթե նույնիսկ ինչ-ինչ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ընդամենը տարիներ շարունակ նախաքննություն է իրականացվել և ոչ ավելին,
ապօրինի գույքի ձեռքբերման տեսանկյունից չի ստուգվել գործող որևէ պաշտոնյա, զինվորական, իշխանություններին մոտ կանգնած քաղաքական գործիչ, տնտեսվարող, քրեական հեղինակություն և այլն։ Ստուգվում են միայն նրանք ովքեր խնդիր են հանդիսանում այս իշխանությունների համար,
Հայաստանի և Արցախի վերաբերյալ կարևորագույն հարցերը իշխանությունների կողմից որոշվում են միանձնյա, առանց հանրային քննարկումների և հասարակական կարծիքը հաշվի առնելու,
հետապնդվում են ընդդիմադիրները, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին հաղթած ուժերը, նրանց սատարողները,
այս վերջին 5 տարիների ընթացքում երկրում չի զարգացել և ոչ մի ոլորտ` կամ նահանջ ենք արձանագրել, կամ դոփում ենք տեղում,
սփյուռքը և եկեղեցին թուլացրել են, խաթարվել է պետության հետ կապը։
Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված` վերը նշված երկու իրարամերժ, ծայրաստիճան հակասող կարծիքները ճիշտ գնահատելու, հետևության հանգելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհում, հատկապես ժողովրդավարական երկրներում, ղեկավարներն ու նրանց կառավարության անդամները ո՞ր դեպքերում են պատասխանատվություն ստանձնում և առանց կաշկանդվելու հեռանում իշխանությունից։ Վստահ եմ, որ այդ վարքագիծն առաջին ցուցիչներից է երկրում ժողովրդավարության մակարդակը հասկանալու համար։ Անկաշկանդ հեռացող ղեկավարը և նրա կառավարությունը նշանակում է վախենալու, թաքցնելու ոչինչ չունեն և հեռանալով՝ գործում են ի շահ երկրի հեղինակության, ներքաղաքական անդորրի։

Այսպիսով, աշխարհում տեղի ունեցած հրաժարականների դեպքերն ուսումնասիրելով` ունենում ենք հետևյալ պատկերը՝ 2018-2023թթ. ընթացքում ընդհանուր առմամբ հրաժարական է տվել պետությունների առնվազն 4 տասնյակից ավելի ղեկավար (պատճառները և ղեկավարների տվյալները ստորև ներկայացված է առանձին ցուցակով)։ Այդ երկրների ղեկավարների վարքագիծը, հրաժարականների պատճառները, երբ համադրում ես մեր երկրի ղեկավարության վարքագծի ու երկում առկա իրավիճակի հետ, ակնհայտ է դառնում, թե մեր իշխանություններն իրականում ինչպիսինն են, որտեղ ենք մենք ապրում, ինչպես և ինչ արժեքների հիման վրա է Հայաստանում կառուցվում «ժողովրդավարության բաստիոնը», ինչ ուժերով է այն պահպանվում և ուր են տանում։

Այս մոտեցումներով և արժեհամակարգով մենք Իսրայել երբեք դառնալ չենք կարող, նման պետություն, անվտանգային համակարգ ունենալն այդպես էլ մնալու է երազանք (վերջին հինգ տարում միայն այստեղ փոխվել է 3 ղեկավար, ընդ որում՝ զուտ բարոյական և ընտրական պատճառներով):

Ցավոք, 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ պատշաճ հետևություններ չարվեց և այդպես էլ չընտրվեց՝ զարգացման ճիշտ ու հեռանկարային ուղի, որի պատճառով էլ հայտնվել ենք փակուղում։ Նշվածը փաստեր են, ստատիկ տվյալներ, որոնք պարզապես անհնարին է ժխտել։

Հրաժարական տված տասնյակ երկրների ղեկավարների օրինակներ (որևէ այլ կարգի բարձրաստիճան պաշտոնյաններ ցանկում ընդգրկված չեն).

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

Վարչապետ Ջասինդա Արդեռնը վեցամյա կառավարումից հետո 2023-ի հունվարին հայտարարեց պոստը լքելու մասին։ Նրա խոսքերով երկիրը կառավարելու ուժ չէր մնացել։ Նա պլանավորել է հեռանալ ոչ ուշ, քան փետրվարի սկիզբը։ «Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարողանում ենք, քանի դեռ անում ենք, իսկ հետո գալիս է ժամանակը ու այն ինձ համար անցել է», -ասել է նա։ Ըստ Արդեռնի, չի հեռանում այն պատճառով, որ աշխատանքը դժվար է, այլ նրա համար, որ այլոք այդ պոստում կարող են հասնել ավելիին։

Հեռանալու նրա որոշումը անակնկալ է եղել երկրի բնակչության համար։ Համաձայն հարցումների, բնակչության մեծ մասը նախկինի պես նրան էին տեսնում վարչապետի պաշտոնում, թեպետ 2020-ի ընտրություններից հետ նրա հանրաճանաչությունն ընկել էր։

ԲՈւԼՂԱՐԻԱ

Վարչապետ Կիրիլ Պետկովը 2022-ի հունիսին հրաժարական է տվել։ Կառավարությանը դեռևս հունիսի 22-ին անվստահություն էր հայտնել երկրի խորհրդարանը։ Նախաձեռնողը եղել է երկրի ամենամեծ ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցությունը։ Անվստահության հիմք է ծառայել տնտեսության ոլորտում կառավարության ձախողումները։

ՍԼՈՎԱԿԻԱ

Վարչապետ Իգոր Մատովիչը 2021-ի մարտին հրաժարական է տվել ռուսականը «Սպուտնիկ V» վակցինայի շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Նա պրեպարատը ձեռք բերելու կառավարությանը տված հանձնարարականը չէր համաձայնեցրել իշխող կուսակցության մաս կազմած իրենց գործընկերների հետ՝ առաջ բերելով վերջիններիս դժգոհությունը։

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

. Թերեզա Մեյը վարչապետի պաշտոնից 2019 թվականի հուլիսին հրաժարական է տվել Եվրոպայից տարանջատվելու հարցերում պառլամենտի հետ տարաձայնություններ ունենալու պատճառներով։

. Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնից 2022 թվականի սեպտեմբերին հրաժարական է ներկայացրել համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում իր աշխատավայրում երեկույթներ կազմակերպելու, ինչպես նաև նմանօրինակ այլ պատճառներով, ինչը հասարակության մոտ լուրջ դժգոհության առիթ էր տվել։

. Լիզ Թրասը ընդամենը 45 օր պաշտոնավարելուց հետո 2022-ի մարտին հրաժարական տվեց միջազգային լարված իրավիճակի և երկրի տնտեսության ու ֆինանսների ոլորտում եղած ցնցումների պատճառով։

ԱՎՍՏՐԱԼԻԱ

. Վարչապետ Մալկոլմ Տերնբուլը 2018 թվականի օգոստոսին հրաժարական է տվել առաջնորդության հարցում քաղաքական տարաձայնությունների և վստահության նվազման պատճառով։

. Վարչապետ Սկոտ Մորրիսոնը 2022 թվականի մայիսին հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի և կառավարման ընթացքում թույլ տված սխալների պատճառով։

. Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի պրեմիեր մինիստր Գլեդիս Բերեջիկլյանը կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով 2021 թվականի հոկտեմբերին հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին։

ԻՌԼԱՆԴԻԱ

Վարչապետ Միխոլ Մարտինը 2022 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել` հենք նախապատրաստելով վարչապետի պաշտոնն այլ անձի կողմից ստանձնելու համար։

ՖԻՆԼԱՆԴԻԱ

Վարչապետ Անտտի Ռիննեն 2019 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել կոալիցիայում գտնվող իր գործընկեր կուսակցության կողմից անվտահության արժանանալու պատճառով։

ԷՍՏՈՆԻԱ

Վարչապետ Կայա Կալլասը 2022 թվականի հուլիսին հրաժարական է տվել օրենսդրական նախաձեռնության շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։

ԴԱՆԻԱ

Վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը 2022 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել՝ չկարողանալով ձևավորել նոր կառավարություն, չնայած որ հաղթանակ է տարել պառլամենտական ընտրություններում։

ԲԵԼԳԻԱ

Վարչապետ Շարլ Միշելը 2019 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել կառավարական ճգնաժամի պատճառով, որն առաջացել է միգրացիոն օրենսդրական փաթեթի ընդունման հետևանքով։

ՖՐԱՆՍԻԱ

.Վարչապետ Էդուար Ֆիլիպը 2020 թվականի հուլիսին հրաժարական է տվել երկրում սոցիալական, տնտեսական խնդիրների սրման պատճառով։

.Վարչապետ Ժան Կատեքսը 2022 թվականի մայիսին հրաժարական է տվել ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորվելու պատճառով, քանի որ չի ցանկացել շարունակել աշխատել երկրի նախագահի ղեկավարությամբ։

ՇՎԵԴԻԱ

Վարչապետ Մագդալենա Անդերսոնը 2022 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել պառլամենտական ընտրություններում բավարար արդյունք չարձանագրելու պատճառով։

ԱՎՍՏՐԻԱ

Վարչապետ Սեբաստիան Կուրցը 2021 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

ԻՏԱԼԻԱ

.Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն 2021 թվականի փետրվարին հրաժարական է տվել երկրում ձևավորված քաղաքական ճգնաժամի պատճառով։

.Վարչապետ Մարիո Դրագան 2022 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։

ԻՍՐԱՅԵԼ

.Վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2021 թվականի հունիսին հրաժարական էր տվել խաթարված քաղաքական հեղինակության պատճառով: Առիթը նրա կնոջ կողմից բյուջեի հաշվին տարբեր ռեստորաններից գնումներ կատարելն էր, ինչպես նաև պետական գործերին առանձին դեպքերում միջամտելը։

.Վարչապետ Նաֆտալի Բենետը 2022 թվականի հուլիսին հրաժարական է տվել ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։

.Վարչապետ Յաիր Լապիդը 2022 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել ընտրություններում ձախողվելու, ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։

ՃԱՊՈՆԻԱ

Վարչապետ Սինդձո Աբեն 2020 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով։

ՊԵՐՈւ

Վարչապետ Էկտոր Պինտոն 2022 թվականի փետրվարին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա վերաբերյալ վարկաբեկող նյութեր են հրապարակվել մամուլում, այդ թվում՝ իր կնոջ նկատմամբ ընտանեկան բռնություն գործադրելու վերաբերյալ: Երկրի նախագահը հայտարարել է կառավարության կազմը փոփոխելու անհրաժեշտության մասին։

ՎԻԵՏՆԱՄ

Նախագահ Նգուեն Սուան Ֆուկը 2023 թվականի հունվարին հրաժարական է տվել կառավարությունում կոռուպցիոն դեպքերի արձանագրման պատճառով։

ԿՈԼՈւՄԲԻԱ

Վարչապետ Ալբերտո Կարասկիլյան 2021 թվականի մայիսին հրաժարական է տվել հարկային փոփոխությունների հետևանքով երկրում սկսված ժողովրդական հուզումների պատճառով։

ԼԻԲԱՆԱՆ

Վարչապետ Լիվան Սաադ Հարիրին 2020 թվականի հունվարին հրաժարական է տվել երկրում խորը ճգնաժամի պայմաններում կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով։

ԼԻՎԻԱ

. Վարչապետ Ֆայիզ Սարադժն 2021 թվականի մարտին հրաժարական է տվել երկրում նոր իշխանություններ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

. Վարչապետ Աբդել Խամիդ Դբեյբան 2022 թվականի մարտին հրաժարական է տվել օրենսդիր և գործադիր մարմինների միջև ծագած քաղաքականան հակասությունների ու ճգնաժամի պատճառով։

ՊԱԿԻՍՏԱՆ

Վարչապետ Իմրան Խանը 2022 թվականի ապրիլին հրաժարական է տվել երկրի պառլամնետի կողմից պաշտոնազրկվելու արդյունքում։

ՇՐԻ ԼԱՆԿԱ

Նախագահ Գոտաբաի Րադջապակսին և վարչապետ Րանիլ Վիկրամասինգխեն 2022 թվականի հուլիսին հրաժարական են տվել, երբ խորհրդարանի խոսնակ Մախինդա Յապա Աբեյվարդենան երկրի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման մասին, որի ժամանակ որոշվել է, որ երկրի ղեկավարը պետք է հրաժարական է տա։ Տնտեսական ճգնաժամ ապրող երկրի բնակչությունն, ի նշան բողոքի, մինչ այդ հեղեղել է Կոլոմբոյի փողոցները, ներխուժել երկրի նախագահի ու վարչապետի նստավայրեր

ՌՈւՍԱՍՏԱՆ

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաժարական է տվել 2020 թվականի հունվարին՝ քաղաքական բավարար վարկանիշ չունենալու պատճառով:

ՂՐՂԶՍՏԱՆ

.Վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը 2020 թվականի հունիսի հրաժարական է տվել ռադիոհաճախականությունների բաշխման շուրջ իր անձի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների, քննադատությունների պատճառով։

.Նախագահ Սորոնբայ Ժենբեկովը 2020 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել՝ ընդդիմության պահանջով, ժողովրդական հուզումների արդյունքում։

.Վարչապետ Կուբատբեկ Բորոնովը 2020 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել ընդդիմության կոորդինացիոն խորհրդի պահանջով, որը կազմավորվել էր երկրում բռնկված անկարգությունների հետևանքով: Վարչապետի հրաժարականին ժամեր անց հետևել է նաև խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովի հրաժարականը:

ՂԱԶԱԽՍՏԱՆ

. Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարական է տվել՝ երկրում ներսում կայունությունը պահպանելու նպատակով։

. Վարչապետ Բակիտջան Սագինտաևը 2019 թվականի հունվարին հրաժարական է տվել՝ այլ աշխտակնքի անցնելու կապակցությամբ։

. Վարչապետ Ասկար Մամինը 2022 թվականի հունվարին հրաժարական է տվել՝ կառավարության ողջ կազմի հրաժարականի կապակցությամբ։

ՄՈԼԴՈՎԱ

Վարչապետ Իոն Կիկունը 2020 թվի դեկտեմբերին հրաժարական է տվել: Նա մեղադրվել է կորոնավիրուսի համաճարակի դեմ ընտրված պայքարի սխալ ստրատեգիայի, պետբյուջեի ձևավորման ու հարկային քաղաքականության իրականացման մեջ թույլ տրված ոչ թափանցիկ գործունեության համար:

ՎՐԱՍՏԱՆ

.Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին 2018 թվականի հունիսին հրաժարական է տվել կառավերող կուսակցության վարկը բարձրացնելու նպատակով։

.Վարչապետ Մամուկա Բախտաձեն 2019 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել քաղաքական վիճակը կայունացնելու և քաղաքականություն նոր մարդկանց մուտքը խթանելու նպատակով։

.Վարչապետ Գեորգի Գախարիան 2021 թվականի փետրվարին հրաժարական է տվել: Պատճառը հասարակության հետագա բևեռացման դեմն առնելն է` պայմանավորված ընդդիմության առաջնորդ Նիկի Մելիայի վերաբերյալ կալանավորելու դատարանի ընդունած որոշմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին հրաժարական է տվել ժողովրդական հուզումների ճնշման ներքո։

Նախագահ Արմեն Սարգսյանը 2022 թվականի հունվարին հրաժարական է տվել ներքաղաքական զարգացումների և այլ պատճառներով։